ՀՄԱՅԱԿ ՎԱՀԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- 2021 թվականի N –Ա
ՀՄԱՅԱԿ ՎԱՀԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հմայակ Վահանի Մանուկյանին (ծնվ.՝ 1995 թվականի հունվարի 12-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Գյուլբենկյան 1., բն. 27):
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՄԱՅԱԿ ՎԱՀԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հմայակ վահանի Մանուկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Հմայակ Վահանի Մանուկյանը (ծնվ.՝ 1995 թվականի հունվարի 12-ին, հաշվառման հասցեն՝ ք.Երևան, Գյուլբենկյան 1, բն. 27), ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում՝ իրկանացրել է գիտահետազոտական գործունեություն հոգեբանության ոլորտում:
2021 թվականի դեկտեմբերի 28-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 064 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Հաշտարարի գործունեության արդյունավետությունը պայմանավորող անձնային և սոցիալ-հոգեբանական գործոնները քաղաքացիաիրավական վեճերի լուծման համատեքստում թեմայով:
Աշխատում է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հոգեբանության» ամբիոնում որպես դասախոս՝ դասավանդելով «Հոգեբանություն» առարկան, զբաղվում է գիտատեխնիկական և գիտամանկավարժական գործունեությամբ:
Ունի բազմաթիվ տպագրված հոդվածներ հայկական, արտասահմանյան ամսագրերում:
Ակնկալվող արդյունքը.
«Հմայակ Վահանի Մանուկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, Հ. Մանուկյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտատեխնիկական, գիտաուսումնական և գիտահետազոտական գործունեությունը ծավալելու նպատակով, աշխատելու Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
Միաժամանակ «Հմայակ Վահանի Մանուկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
-
Քննարկվել է
09.06.2021 - 25.06.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4524
Տպել