Հիշել նախագիծը

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԸ, ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԸ, ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՆ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1.1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման 1-ին հավելվածի «367.4» և ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի N 39 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման 2-րդ հավելվածի «1.3» կետի միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

1.2. Ընթացիկ իրավիճակը

Հայաստանի Հանրապետությունում առկա վթարային շենքերի ու շինությունների շահագործման սահմանված նորմատիվային ժամկետները լրացել են և դրանց պահպանման և անվտանգ շահագործման կամ քանդման համար բավարար ծավալով միջոցառումներ (վերականգնում, սեյսմազինվածության բարձրացում, ուժեղացում) չեն իրականացվել: Արդյունքում, ֆիզիկական մաշվածության, տեխնածին ու արտածին գործոնների ազդեցության հետևանքով՝ շենքերի ու շինությունների զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում:

Առկա են բազմաթիվ շենքեր, որոնց ընթացիկ վերանորոգում պահանջող թերությունների (ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերի վնասվածքներ, տանիքի անբավարար տեխնիկական վիճակ, սալվածքի քայքայվածություն և այլն) ոչ ժամանակին վերացումը կամ բնակիչների կողմից կրող կոնստրուկցիաների ձևափոխության և ամբողջականության խախտման (բացվածքների իրականացում, կառուցվածքային կրող տարրերի կոնստրուկտիվ ձևափոխություններ և այլն) անթույլատրելի միջամտությունները շենքերի սեյսմակայունության մակարդակի նվազեցման պատճառ են դարձել՝ հանգեցնելով վթարային տեխնիկական վիճակի, իսկ հետագայում՝ հնարավոր վթարների առաջացման:

Նման շենքերը սեյսմակայունության տեսանկյունից հուսալի չեն և դրանց հետագա շահագործումը վտանգավոր է բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի համար:

Շենքերի ու շինությունների կառավարման, հուսալի և անվտանգ շահագործման գործառույթների լիարժեք իրականացման որակի ու արդյունավետության ապահովումը պայմանավորված է շենքերի նախագծային լուծումների, շինարարության կատարողական փաստաթղթերի, ինչպես նաև շենքերի սեյսմակայունության, էներգախնայողության, փաստացի տեխնիկական վիճակի, մոնիթորինգային դիտարկումների, վերականգնման և նորոգման աշխատանքների վերաբերյալ՝ այն է՝ անձնագրային տվյալների առկայությամբ: Մինչդեռ, շատ դեպքերում, նշված տեխնիկական փաստաթղթերը պահպանված չեն, շենքերը չունեն անձնագրեր, որի համար դրանց կառավարումն, պահպանումն և շահագործումն իրականացնող մարմինները, սեփականատերերը չեն տիրապետում անհրաժեշտ տեխնիկական տվյալների:

ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 39 արձանագրային որոշմամբ նախատեսվել էր դեռ 2018 թվականին ավարտել տարբեր նշանակության շենքերի և շինությունների գույքագրումը:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական անձնագրի կազմման մասով առկա է ՀՀ քաղաքաշինության  նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 8-ի «Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի նոյեմբերի 25-ի N168 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N282-Ն հրամանը, որով սահմանվել են խորհրդատվական բնույթ կրող ցուցումներ բնակելի, հասարակական և արտադրական վթարային շենքերի վերաբերյալ:

Մինչ այժմ ՀՀ պետական և համայնքային բյուջեների միջոցների սահմանափակ լինելը և/կամ ներդրումային համապատասխան ծրագրերի բացակայությունը՝ խոչընդոտ է հանդիսացել թե անձնագրավորման և թե դրանից բխող գործընթացների նախաձեռնման և իրականացման համար:

Գաղտնիք չէ, որ նմանատիպ գործընթացների իրագործումը, հատկապես բազմաբնակարան շենքերի, այդ թվում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի մասով, պահանջում է և գույքի սեփականատերերի կողմից  համաձայնեցված և քաղաքական որոշումների միասնական մոտեցումներ՝ ծախսային երկարաժամկետ ծրագրեր:

Հաշվի առնելով վերոգրյալը՝  Նախագծով սահմանվել են դրույթներ, որոնցով մշակված Կարգի պահանջները դիտարկվում են միմիայն հաստատված միջնաժամկետ և տարեկան ծրագրերի, շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի մեկնարկի  շրջանակներում, բացառելով գործընթացի ոչ իրատեսական, անկանխատեսելի  հեռանկարը:

Հատկանշական է նաև, որ ՀՀ կառավարության 25.10.2000թ «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N682 որոշմամբ սահմանված է.

  • վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման կարգը,
  • վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու կարգը:

Նշված գործընթացները ևս ենթակա են  դիտարկման հաստատված ծախսային ծրագրերի շրջանակներում:

Նախագծով սահմանվել է 3 կարևորագույն մարմին, որոնց միջոցով նախատեսվում է ամբողջ գործընթացի կազմակերպումը և իրագործումը՝ Միջգերատեսչական հանձնաժողով, տարածքային կառավարման (ՀՀ մարզպետարաններ) և տեղական ինքնակառավարման (համայնքներ) մարմիններ:

 

1.3. Բազմաբնակարան բնակելի շենքը, բնակարանն, անհատական բնակելի տունը բնակության համար ոչ պիտանի լինելու խնդիրները

 

Հայաստանում տեխնիկական վիճակից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերը, բնակարաններն, անհատական բնակելի տները բնակության համար ոչ պիտանի ճանաչելու գործընթացի արդյունավետությանը խոչընդոտող հանգամանքներից մեկը հստակ իրավակարգավորումների բացակայությունն է, ինչի արդյունքում հնարավոր չէ ապահովել շենք-շինությունների շահագործման և պատշաճ պահպանման նպատակով  առաջնային տեղեկատվության տրամադրումը, միասնական տեղեկատվական բազաների հասանելիությունը, սահմանել  պատասխանատուների իրավունքներն ու պարտավորությունները: Ներկայումս, բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների պիտանելիության (ոչ պիտանելիություն) որոշումը իմպերատիվ պահանջ չէ և չկա սահմանված պատասխանատվություն այն չիրականացնելու համար: Ակնհայտ է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների ոչ պիտանի ճանաչման գործընթացի արդյունավետ կազմակերպումն և իրականացումը կպահանջի համապատասխան ռեսուրսներ, որոնց գնահատումը հնարավոր է ապահովել առանձին խորքային ուսումնասիրությամբ, համապատասխան/խոշորացված հաշվարկների հիմքով ծախսային ծրագրերի մշակմամբ: 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «գ» պարբերության համաձայն՝ շենքերի, շինությունների շահագործումն իրականացվում է իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, այդ նպատակով բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների պիտանիության (ոչ պիտանիության) պահանջները սահմանված են ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի «IX. Շենքերի և կառուցվածքների վերականգնումը և ուժեղացումը» բաժնի և «24-րդ Աղյուսակի» համաձայն, ըստ որի բազմաբնակարան բնակելի շենքերը, բնակարաններն, անհատական բնակելի տները ենթակա են քանդման կամ հետագա շահագործման՝ միայն վերականգնման և ուժեղացման՝ մեծածավալ տեխնիկական միջոցառումների կատարման պարագայում:

Ուստի, անբավարար կամ վթարային վիճակում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների վերակառուցման, վերականգնման և/կամ կազմաքանդման խնդիրների լուծման համար անհրաժեշտ են նորմատիվային հիմնավորումներ, ռազմավարական և հեռանկարային բնույթի  ծախսային ծրագրեր, որոնց հիմքում կդիտարկվեն Նախագծով նախատեսվող առաջնահերթությունները և ծրագրերի իրագործման մասով  պատասխանատուները՝ ի դեմս պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների: Նախագիծը խթան կհանդիսանա նշված գործընթացների մեկնարկի, շարունակականության և գործիքակազմի ձևավորման համար:

 

3..  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել բնակության համար ոչ պիտանի ճանաչելու, նշված շենքերում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման և շենքերի քանդման  ծրագրային առաջարկները, ՀՀ մարզերում և համայնքներում տարածքային զարգացման ծրագրերը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԸ, ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ  ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ  ԵՎ  ԾԱԽՍԵՐՈՒՄ  ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ

 

«Տեխնիկական վիճակից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերը, բնակարաններն, անհատական բնակելի տները բնակության համար ոչ պիտանի ճանաչելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ՝ մինչև համապատասխան ծախսային ծրագրերի  հաստատումը՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում  և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԸ, ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

«Տեխնիկական վիճակից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերը, բնակարաններն, անհատական բնակելի տները բնակության համար ոչ պիտանի ճանաչելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում.

2. Հասարակության մասնակցությունը

«Տեխնիկական վիճակից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերը, բնակարաններն, անհատական բնակելի տները բնակության համար ոչ պիտանի ճանաչելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

 

 

  • Քննարկվել է

    31.05.2021 - 15.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4675

Տպել