Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝

  1. 8-րդ մասում «գործարկման» բառից հետո լրացնել «(վերագործարկման)» բառը.
  2. Լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ՝

«ապահովագրական ընկերություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

փորձագետ՝ լիազոր մարմնի կողմից որակավորված մասնագետ:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 6-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«6) պոչամբարներ:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«3. Տեխնիկական քննությունն իրականացնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացնում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը:».

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասում «գրառելու»  բառից հետո լրացնել «տրամադրելու,» բառը:
  2. 3-րդ մասում՝
  • «ա» կետում «անունը՝» բառից հետո լրացնել «ֆիզիկական անձի և» բառերը, «տվյալները,» բառից հետո լրացնել «իսկ ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալները» բառերը.
  • «զ» կետում «կոնսերվացման» բառից հետո լրացնել «ապամոնտաժման,» բառը.
  1. Լրացնել նոր՝ 3.1 մասով հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Ռեեստրում կարող են գրառվել նաև լրացուցիչ տեղեկություններ:»:

  1. 4-րդ մասը լրացնել նոր «զ» կետով հետևյալ բովանդակությամբ.

«զ) առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրության համապատասխան փաստաթղթի պատճենը».

  1. 1-ին մասում «օբյեկտի գրանցումը» բառերից հետո լրացնել «,ռեեստրում գրանցումը դադարեցնելը» բառերով.
  2. 7-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

 <<7.Արտադրական վտանգավոր օբյեկտների, առանձնապես  վտանգավոր արտադրական օբյեկտների գրանցումը դադարեցվում է՝

ա) դրա ապամոնտաժման հետևանքով, եթե առկա է ապամոնտաժման վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացությունը,

բ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված արտադրական  վտանգավոր օբյեկտի շահագործման համար ոչ պիտանի լինելու փաստը հաստատող փաստաթուղթը,

գ) արտադրական  վտանգավոր օբյեկտի նկատմամբ ապամոնտաժվելու փաստը չկիրառվելու դեպքում՝ օբյեկտը շահագործող անձի կողմից  ներկայացված՝ արտադրական վտանգավոր օբյեկտների աշխատանքների ավարտը հավաստող փաստաթուղթը՝ հաստատված Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ հավատարմագրված անձի կողմից,

դ) օրենքով այլևս արտադրական վտանգավոր օբյեկտ կամ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ չհամարվելը:»:

  1. 8-րդ մասի 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«Ապամոնտաժման փաստը հաստատվում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ հավատարմագրված անձի կողմից տրված գրավոր տեղեկանքով:»:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝

  1. 2-րդ մասում «համապատասխան» բառից հետո լրացնել «գրավոր» բառը.
  2. 7-րդ մասում «դատական» բառը փոխարինել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված» բառերով.

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «իը»  կետով հետևյալ բովանդակությամբ՝

«իը) տրամադրում է որակավորման վկայականներ համապատասխան ուսուցում անցած փորձագետներին:»:  

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետն ուժը կորցրած ճանաչել:

                             Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ «ժե» կետով հետևյալ բովանդակությամբ՝

«ժե) ապահովել առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրությունը:»:

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Լրացնել նոր «20.1» հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«        Հոդված 20.1. Փորձագետների պատասխանատվության պարտադիր ապահովագրումը

  1. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և հավատարմագրված անձինք պարտավոր են ապահովել լիազոր մարմնի կողմից որակավորված փորձագետների  պատասխանատվության պարտադիր ապահովագրումը:
  2. Արգելվում է առանց պարտադիր ապահովագրման իրականացնել սույն օրենքով նախատեսված փորձաքննություն:
  3. Առանց լիազոր մարմնի կողմից որակավորված և առանց պարտադիր ապահովագրման փորձաքննություն իրականացնելն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ՝

«9. Սույն օրենքով սահմանված կարգով առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրություն չապահովելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

  1. Սույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից որակավորված փորձագետների պատասխանատվության պարտադիր ապահովագրումը չապահովելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:
  2. Առանց լիազոր մարմնի կողմից որակավորված և առանց պարտադիր ապահովագրման փորձաքննություն իրականացնելն առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

Հոդված 13. Եզրափակիչ դրույթներ

  1. Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ շահագործող անձինք պարտավոր են մինչև 2018 թվականի մարտի 1-ն ապահովել շահագործվող օբյեկտների պարտադիր ապահովագրությունը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով շահագործվող առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրության չապահովումն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    25.07.2017 - 09.08.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն, Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12481

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

ara abrahamyan

07.08.2017

1. փորձագետ՝ լիազոր մարմնի կողմից որակավորված մասնագետ-կարծիք-արդյոք լիազոր մարմնի կողմից որակավորման շնորհումը չի առաջացնում շահերի բախում և ոչ հավասար պայմաններ հավատարմագրված ընկերությունների փորձագետների համար: Քանի որ մեր կողմից միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ որակավորման շնորհում տրվում է կամ հավատարմագրված կառույցների կողմից կամ լիազոր մարմնի կողմից, որը իր կազմում չունի փորձաքննություն իրականացնող կառույց: 2.Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացնում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը:».-կարծիք-Նախագիծը մշակողների կողմից բազմակի անգամ հիմնավորումներում նշված ՛՛ԶԱՐԳԱՑԱԾ՛՛ պետությունների լավագույն միջազգային փորձի ուսումնասիրությունը /մասնավորապես Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների/ ցույց տվեց, որ ոչ մի երկրում, ոչ մի արդյունաբերական ոլորտ ամբողջությամբ չի համարվում ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ: Վտանգավորության կարգը սահմանվում է ելնելով մի շարք չափանիշներից, ինչը նախագծի մեջ հաշվի առած չէ, օրինակ. ՌԴ օրենսդրությամբ /Федеральный закон от 21.07.1997 N 116-ФЗ/ դասակարգվում են 4 հիմնական խմբերում՝ համապատասխան չափորոշիչներով: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին մենաշնորհային լիազորություններ տալը մի շարք հարցեր է առաջացնում՝ - ԱՎՕ շահագործող ընկերության ընտրության սահմանափակում առավել որակյալ կամ մատչելի ծառայության ընտրության, քանի ՛՛ԶԱՐԳԱՑԱԾ՛՛ պետությունների լավագույն միջազգային փորձը ցույց է տվել, որ առողջ մրցակցությունից է ձևավորվում որակյալ և պատշաճ արդյունք, - Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքին համապատասխան հավատարմագրված ընկերությունների նկատմամբ անհավասար մրցակցության ստեղծում - Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-Ի մասնագիտական իրազեկվածության նկատմամբ անվստահություն, քանի որ Հավատարմագրված ընկերությունները գործունեություն են ծավալում միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան՝ հստակ սահմանված գործընթացներով, ինչն էլ վերջին տարիներին որոշ հավատարմագրված ընկերությունների դարձրել է առավել պահանջված որակ/գին տեսանկյունից: Տպավորություն է ստեղծվում, որ օրենքի փոփոխությունը մրցակցությանը չդիմալու ելք է, որը բարձրաձայնվում է որպես մարդու և շրջակա միջավայրի պաշտպանություն, պետ. բյուջե 15 մլն. դրամ ավել վճարելու զվարճալի անհիմն խոստումներ և այլն: 3. հոդված 11-կարծիք-Հավատարմագրված անձանց գործունեությունը՝ ներառյալ բոլոր փորձագետների, ի գիտություն նախագիծը մշակողների հավատարմագրման օրվանից ապահովագրված է: ի պատասխան հիմնավորման՝ 1. Սույն նախագծում փոխանակ իրականացնելու դասակարգում, գրեթե բոլոր արտադրական վտանգավոր օբյեկտները համարվել են առանձնապես վտանգավոր՝ խնայելով ՛՛ավելորդ՛՛ մասնագիտական ջանքեր դասակարգելու: Կարելի էր պարզապես թարգմանել և կիրառել ՛՛ԶԱՐԳԱՑԱԾ՛՛ պետությունների մոտ վաղուց կիրառվող և արդարացված դասակարգման մեխանիզմը: Չնայած թարգմանությունը ևս կարող է բերել խիստ վտանգավոր հետևանքների, օրինակ՝ երբ թարգմանելիս անհասկանալի կերպով անհետանում են որոշ առանցքային արտահայտություններ/նախադասություններ, որոնք կարող են բերել անդառնալի հետևանքների՝ ՀՀ Կառ. որոշում N 291-Ն, 2008թ, կետ. 69. Եթե էլեկտրական հոսանքը միացնելուց պայթյուն տեղի չի ունեցել, ապա պայթեցնողը պարտավոր է էլեկտրապայթեցման ցանցն անջատել հոսանքի աղբյուրից, կողպել պայթեցման սարքը և միայն դրանից հետո պարզել չպայթելու պատճառը: Այդպիսի դեպքերում պայթեցնողը կարող է դուրս գալ թաքստոցից 10 րոպեից ոչ շուտ` անկախ կիրառվող էլեկտրադետոնատորների տեսակներից: թարգմանության սկզբնաղբյուրը՝ ЕДИНЫЕ ПРАВИЛА БЕЗОПАСНОСТИ ПРИ ВЗРЫВНЫХ РАБОТАХ, ПБ 13-407-01, II.СПОСОБЫ ВЗРЫВАНИЯ 16. Если при подаченапряжения взрыва не произошло, взрывник обязан отсоединить от прибора(источника тока) электровзрывную сеть, замкнуть накоротко ее концы, взять ссобой ключ от прибора (ящика, в котором находится взрывное устройство) и толькопосле этого выяснить причину отказа. ФЕДЕРАЛЬНАЯ СЛУЖБА ПО ЭКОЛОГИЧЕСКОМУ, ТЕХНОЛОГИЧЕСКОМУ И АТОМНОМУ НАДЗОРУ, ПРИКАЗ, от 16 декабря 2013 г. N 605 127. Если при подаче напряжения взрыва не произошло, взрывник обязан отсоединить от прибора (источника тока) электровзрывную сеть, замкнуть накоротко ее концы, взять с собой ключ от прибора (ящика, в котором находится взрывное устройство) и только после этого выяснить причину отказа. Անհասկանալի է նաև օրինակ վերելակների առանձնապես վտագավոր օբյեկտների ցանկում չներառելը, այն դեպքում, երբ բերված վիճակագրությամբ վերջին տարիներին գրանցված դեպքերի զգալի մասը բաժին է ընկնում այդ ոլորտին: 2. Համաձայն վիճակագրության, վերջին տարիների դեպքերի 85%-ից ավելին տեղի է ունեցել այն օբյեկտներում, որոնք փորձաքննվել են Տեխնիկական Անվտանգության Ազգային Կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից: Այստեղից տրամաբանական հարց? ինչու վստահել?... հիմնավորումը մեղմ ասած շաատ թերի է … 3.Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում ներկայումս գործում է մեկ հավատարմագրված լաբորատորիա, որը իրականացնում է բացառապես 441820 двери и их рамы и пороги նշված ապրանքի փորձարկում, այն էլ բացառապես հրդեհանվտանգության ցուցանիշների, այն դեպքում, երբ ՀՀ-ում գործում են տասնյակ այլ մասնավոր լաբորատորիաներ՝ որոնք ունեն իրավասություն և կարող են իրականացնել փորձարկումներ և տալ հավատրամագրված նմուշի եզրակացություն: 4.Բոլոր ՛՛Զարգացած՛՛ երկրներում անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացվում է տեսչական մակարդակով՝ անվճար հիմունքներով, փորձաքննություն իրականացվում է համաձայն տվյալ երկրի օրենսդրության հավատարմագրված/լիցենզավորված անկախ կառույցների կողմից, որոնք երբեք մաս չեն կազմում պետական լիազոր մարմնի, որը ադյունավետ մեխանիզմ է կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, անաչառության պահպանման և պետական քաղաքականություն իրագործելու: 5.մոտավոր հաշվարկելով ոլորտում գործող հավատարմագրված կառույցների հիմնական աշխատողների եկամտային հարկերը՝ նվազագույն աշխատավարձի տեսքով՝ տարեկան բյուջե է մտնում ամենաքիչը. դրամ՝ չհաշված պարզեցված հարկ 5%, որը գումարային միանշանակ գերազանցում է 15 մլն դրամը, իսկ եթե հաշվիի առնվի այն փաստը, որ մրցակցության արդյունքնում նվազել է փորձաքննությունների արժեքը գրեթե 40 %-ով, ապա կստանաք, որ շահագործողների մոտ տարեկան վճարվող շահութահարկերը համապատասխան չափով աճել են, թողարկվող արտադրանքները դարձել են առավել մրցունակ՝ ինքնարժեքի նվազման հաշվին: Այպես որ, բերված հիմնավորումը փաստասի ի վնաս է ներկայացված նախագծի:

<ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ

07.08.2017

Ա. Օրենքի նախագծի Հոդված 1-ում՝(Օրենքի 4-րդ հոդվածում )նշված է՝ փորձագետ՝ լիազոր մարմնի կողմից որակավորված մասնագետ.. Արդյոք լիազոր մարմնի կողմից որակավորման շնորհումը չի առաջացնում շահերի բախում և ոչ հավասար պայմաններ հավատարմագրված ընկերությունների փորձագետների համար: Քանի որ մեր կողմից միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ որակավորման շնորհում տրվում է կամ հավատարմագրված կառույցների կողմից կամ լիազոր մարմնի կողմից, որը իր կազմում չունի փորձաքննություն իրականացնող կառույց: Բ. Օրենքի նախագծի Հոդված 3-ում գրված է՝ Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «3. Տեխնիկական քննությունն իրականացնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»: Սույն կետի փոփոխումը կվատթարացնի տեխնիկական քննության գործընթացը այնքանով, որ մինչ այժմ էլ դեպքերի քննություն իրականացրել է Տեխնիկական Անվտանգության Ազգային Կենտրոն ՊՈԱԿ-ը, նույնիսկ այն դեպքում, երբ փորձաքննությունն էլ է ինքն իրականացրել, ինչը տարիներ շարունակ կատարվել է օրենքի սույն կետի խախտմամբ: Իսկ սույն փոփոխությունը ավելի կնպաստի ոչ օբյեկտիվ քննության: Գ. Օրենքի նախագծի Հոդված 4-ում գրված է՝. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացնում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը :». Առաջարկում ենք բացառել այս կետի ընդունումը, քանի որ է՝ 1-Չկա ոչ մի լուրջ հիմնավորում թե ինչու օրինակ շուրջ 9 տարի նման օբյեկտներ բարեխիղճ փորձաքննություն կատարած Ընկերությունը չպետք է շարունակի այդ գործունեությունը. 2-Մի թե այդ կետի ընդունումով ՏԱԱԿ ՊՈԱԿ-ը չի դառնում այդ ոլորտում մոնոպոլիստ ? և չեն խախտվում մի շարք օրենքներ ? 3- Վտանգավորության կարգը սահմանվում է ելնելով մի շարք չափանիշներից, ինչը նախագծի մեջ հաշվի առած չէ, օրինակ. ՌԴ օրենսդրությամբ /Федеральный закон от 21.07.1997 N 116-ФЗ/ դասակարգվում են 4 հիմնական խմբերում՝ համապատասխան չափորոշիչներով և պարտադիր ապահովագրման ենթակա են ոչ բոլոր կարգերը: Դ. Օրենքի նախագծի Հոդված 7-ում գրված է՝ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «իը» կետով հետևյալ բովանդակությամբ՝ «իը) տրամադրում է որակավորման վկայականներ համապատասխան ուսուցում անցած փորձագետներին:» Լավ կլիներ նախագիծը մշակող հեղինակները ՛՛ԶԱՐԳԱՑԱԾ՛՛ պետությունների լավագույն միջազգային փորձը ուսումնասիրելով կարողանային ի վերջո տարանջատել որակավորումը ուսուցումից, քանի որ նույն զարգացած երկրներում տասնյակ տարիներ առաջ մշակվել և ներդրվել է միասնական մոտեցում: Ե .Օրենքի նախագծի Հոդված 11-ում գրված է՝ Լրացնել նոր «20.1» հոդվածով հետևյալ բովանդակությամբ.« Հոդված 20.1. Փորձագետների պատասխանատվության պարտադիր ապահովագրումը. Հավատարմագրված անձանց գործունեությունը՝ ներառյալ բոլոր փորձագետների, ի գիտություն նախագիծը մշակողների հավատարմագրման օրվանից ապահովագրված է: Զ.Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Պարտադիր պետք է նախատեսել հավատարմագրման ժամկետի մեջ գտնվող ընկերությունների գործունեության կարգը և ԱՎՕ շահագործող ընկերությունների արդեն կնքված պայմանագրերը:

<ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ

07.08.2017

Ա. Նախ թույլ տվեք առաջարկել ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հիմնավորումը տեղադրել այս Էջում. Բ. Հիմնավորման 1. Անհրաժեշտությունը բաժնի վերջին մասում գրված է՝ ...օրենքով սահմանված տեխնիկական փորձաքննությունն իրականացվի այնպիսի փորձագիտական կազմակերպությունների կողմից, որոնք հագեցած են միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատորիաներով, անհրաժեշտ չափիչ-ուղղիչ սարքավորումներով : Տեղեկացնում ենք ձեզ, որ Տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում գործող հավատարմագրված ընկերությունները արդեն իսկ գործում են միջազգային ստանդարտներով, ստանդարտները նախատեսում են չափիչ-ստուգիչ սարքերի կիրառման կարգերը և դրանց անհրաժեշտությունը, անհրաժեշտության դեպքում համագործակցում են հավատարմագրված ոլորտային լաբորատորիաների հետ: Գ. 2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները բաժնում գրված է (18-րդ տողից) ՝Գործող օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ներկայումս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել և շրջանառվում է վերոնշյալ կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ կապահովվի օրենքի 20-րդ հոդվածի պահանջը : Սույն նախագծում փոխանակ իրականացվեր դասակարգում, գրեթե բոլոր արտադրական վտանգավոր օբյեկտները համարվել են առանձնապես վտանգավոր: Անհասկանալի է նաև օրինակ որոշ առանձնապես վտագավոր օբյեկտների ցանկում չներառելը, այնպիսի օբյեկտներ որոնք ըստ վերջին տարիներին բերված վիճակագրության կազմում են գրանցված դեպքերի (արտադրական,մահացու...) զգալի մասը : Դ. 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները բաժնում գրված է (36-րդ տողից) 22-րդ ենթակետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման, տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման , հաշվառման, ինչպես նաև լիցենզավորման որակյալ ծառայությունների մատուցման ապահովումը: Տեղեկացնում ենք , որ տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրում իրականացնում է Հավատարմագրման Ազգային մարմին ՊՈԱԿ-ը՝ համաձայն ՀՀ ոլորտային օրենսդրության: Ե. 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները բաժնում գրված է (46-րդ տողից) ՝որպես ոլորտում քաղաքականությունը մշակող պետական լիազոր մարմին անհրաժեշտ է համարում առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների փորձաքննությունն իրականացվի բացառապես պետական մակարդակով: Ինչու՞ հատկապես առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունը, քանի որ վիճակագրությունը ցույց է տվել, որ արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառներն առկա են մեծամասամբ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտներում, որոնց տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների արդյունքում կարող են գրանցվել անդառնալի հետևանքներ : Տեղեկացնենք որ համաձայն վիճակագրության, վերջին տարիների դեպքերի 85%-ից ավելին տեղի է ունեցել այն օբյեկտներում, որոնք փորձաքննվել են Տեխնիկական Անվտանգության Ազգային Կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից: Այստեղից տրամաբանական հարց? ինչու վստահել?... հիմնավորումը մեղմ ասած շաատ թերի է …ինչպես նաև նշենք որ ԴԱՄԻ ՍՊԸ-ն աշխատելով այդ ոլորտում 8-9 տարի չի ունեցել իր փորձաքննության պատճառով առաջացած դժբախտ պատահար առավել ևս մահվան ելքով, հարց ինչու նման կազմակերպությունը չի կարող իրականացնել առանձնապես ԱՎՕ- ի փորձաքննություն: Զ. 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները բաժնում գրված է (71-րդ տողից)՝ Միևնույն ժամանակ ուսումնասիրելով միջազգային փորձը տեսնում ենք, որ զարգացած պետություններում անվտանգության ոլորտում փորձաքննություններն իրականացվում են պետական մակարդակով : Թույլ տվեք չհամաձայնել քանի որ Բոլոր ՛՛Զարգացած՛՛ երկրներում անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացվում է տեսչական մակարդակով՝ անվճար հիմունքներով, փորձաքննություն իրականացվում է համաձայն տվյալ երկրի օրենսդրության հավատարմագրված/լիցենզավորված անկախ կառույցների կողմից, որոնք երբեք մաս չեն կազմում պետական լիազոր մարմնի, որը ադյունավետ մեխանիզմ է կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, անաչառության պահպանման և պետական քաղաքականություն իրագործելու: Է. Օրենքի հիմնավորման վերջին մասում գրված է ՝ ՏԵՂԵԿԱՆՔ Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում նախագծով առաջարկվող լրացումների և փոփոխությունների արդյունքում 2018 թվականին և հետագա տարիներին ՀՀ պետական բյուջե մուտքագրվող գումարները կավելանա շուրջ 15 մլն դրամով Նշված ավելացումները պայմանավորված են նրանով, որ ներկայումս հավատարմագրված անձանց կողմից իրականացվում ենտարեկան մոտավորապես 50 բենզալցակայանի,90 գազալցակայանի,85 հանքավայրի և 120 քիմիական օբեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն, որոնց համար պետական բյուջե են վճարում պարզեցված հարկ 5% ստացված եկամուտից: Հաշվի առնելով, որ նախագծով առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների փորձաքննությունն իրականացվելու է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից, որը պետական բյուջե վճարելու է ոչ թե պարզեցված հարկ, այլ ավելացված արժեքի հարկ, այն է՝ ստացված եկամտի 20%-ը, հետևաբար բյուջեում կավելանա շուրջ 15 միլիոն ՀՀ դրամ: Նման հաշվարկ անելուց պետք է հաշվի առնվեն նաև այս հանգամանքները՝ 1- քանի աշխատակից է աշխատում շուրջ 4-5 հավատարմագրված կազմակերպություններում և թե ինչ չափի եկամտահարկ են վճարում նրանք, օր՝ մեր ՍՊԸ-ում ունի 14 աշխատակից. 2- հարկ եղած դեպքում կազմակերպությունը կարող է դիմել հարկային մարմին և անցնել ԱԱՀ-ի դաշտ. Հաշվարկները թողնում ենք Ձեր հայացողությանը

Տեսնել ավելին