Դավիթ Ասատրյան
03.06.2021
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ համարանիշների հափշտակությունների դեպքերի աճը, առաջարկում ենք որոշումը ուժի մեջ մտնի որոշումը հրապարակվելուց հետո 10-օրյա ժամկետում: Այլապես տուժած անձանց քանակը զգալի կավելանա:
Լրամշակման փուլում է
11 - Կողմ
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գողության դեպքերը կանխելու, դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը հատկացնելու անհրաժեշտությամբ:
Ներկայիս գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողը զրկվում է այդ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից և ստիպված է ստանալ հերթական կամ մեծ պահանջարկ ունեցող նոր՝ այլ թվերի և տառերի համադրությամբ համարանիշ՝ վճարելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1496-Ն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված մեծ պահանջարկ ունեցող համարանիշ ստանալու համար հաստատագրված լրացուցիչ գումարը։
Նշված կարգավորումները պատճառ են դարձել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունների և դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագիծը նպատակ ունի ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշմամբ սահմանել այնպիսի կարգավորումներ, որի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գողության և կորստի դեպքում վերջինիս օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը։
Նախագծով առաջարկվող նմանօրինակ լուծում տրվել է նաև Հոլադիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ինչպես նաև մի շարք այլ երկրների կողմից։
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունները։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քննարկվել է
20.05.2021 - 04.06.2021
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 7085
Տպել03.06.2021
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ համարանիշների հափշտակությունների դեպքերի աճը, առաջարկում ենք որոշումը ուժի մեջ մտնի որոշումը հրապարակվելուց հետո 10-օրյա ժամկետում: Այլապես տուժած անձանց քանակը զգալի կավելանա: