ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն
ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 859-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի պահանջով:
Առողջապահական համակարգի լաբորատորիաների առջև դրված գլխավոր խնդիրներն են՝ հասնել, ապահովել և բարելավել լաբորատոր հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը, անժամանակավրեպությունը և վստահելիությունը: Սխալ, թերի, ոչ լիարժեք արդյունքները կարող են բերել էական բացասական հետևանքների: Թե՛ հետազոտության, թե՛ արդյունքի վերաբերյալ հաշվետվության ճշգրտությունից կախված են բնակչության առողջության պահմանման և հիվանդությունների կանխարգելման հարցերը:
Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները, որոնք մատուցում են լաբորատոր ախտորոշիչ ծառայություններ՝ անկախ կազմակերպական իրավական ձևից, գերատեսչական պատկանելիությունից, գործունեության այդ տեսակի համար ենթակա են լիցենզավորման՝ Առողջապահության նախարարության կողմից: Թեպետ լիցենզավորման համար գործող պահանջները ներառում են տեխնիկական և մասնագիտական որակավորման նվազագույն պահանջները, այնուամենայնիվ՝ լաբորատոր գործելակարգային որակին պահանջները ոչ լիցենզավորման գործընթացով, ոչ էլ այլ գործիքների կիրառմամբ չի ապահովվում: Առողջապահության ոլորտում դեռևս ներդրման գործընթացում են ռեֆերենս լաբորատորիաների, որակի մենեջերների ինստիտուտները, որակի արտաքին գնահատման ազգային ծրագրերում ընդգրկված են սահմանափակ քանակությամբ լաբորատորիաներ, լաբորատոր ախտորոշիչ մասնագետների և հետդիպլոմային կրթության, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերում ներառված չեն որակի ապահովման մոդուլներ: Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և բժշկական լաբորատորիաներում կիրառվող թեստ-հավաքածուների, ստանդարտ նմուշների նկատմամբ չկա հետշուկայական որակի հսկողություն, ինչը Հայաստանի Հանրապետության լաբորատոր համակարգի զարգացման համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում։
Որակի կառավարման համակարգի ներդրումը ԲԿ-ների համար ռազմավարական որոշում է, որը կարող է նպաստել գործունեության արդյունքների բարելավմանը և ամուր բազա ապահովել կայուն զարգացման նախաձեռնությունների համար:
ՈԿՀ-ն մի համակարգ է, որը ներառում է վստահելիության, արդյունավետության և մատուցվող ծառայությունների, արդյունքների շարունակական կատարելագործում: ՈԿՀ-ի ներդրման նպատակն է՝
- ձեռք բերել շահառուներին՝ գործող օրենսդրական և նորմատիվ իրավական պահանջներին բավարարող ծառայությունն անընդմեջ մատուցելու ունակություն,
- ստեղծել հնարավորություններ՝ շահառուների բավարարվածության բարձրացմանն ուղղված,
- ջանքերն ուղղել դեպի ռիսկը և հնարավորությունները՝ կապված կազմակերպության միջավայրի և նպատակների հետ,
- ունակ լինել ցուցադրել ՈԿՀ սահմանված պահանջներին իր համապատասխանությունը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Լաբորատոր գործունեություն իրականացնող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում որակի կառավարման համակարգի ներդրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների լաբորատոր-ախտորոշիչ գործունեության ոլորտում որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացի, մշտադիտարկման և գնահատման պահանջները:
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Առողջապահական համակարգի լաբորատորիաներում հետազոտությունների արդյունքների ճշգրտության, անժամանակավրեպության և վստահելիության ապահովում և շարունակական բարելավում, ինչը կնպաստի բնակչության առողջության պահմանմանը և հիվանդությունների բացահայտմանը և կանխարգելմանը: ՈԿՀ-ի ներդրումը թույլ է տալիս ԲԿ-ի ղեկավարությանն օպտիմալացնել ռեսուրսների օգտագործումը՝ հաշվի առնելով որոշումների երկարաժամկետ և կարճաժամկետ հետևանքները, ապահովել միջոցներ՝ ծառայությունների մատուցման ժամանակ կանխատեսվող ու անկանխատեսելի հետևանքները բացահայտելու և կառավարելու համար:
-
Քննարկվել է
20.05.2021 - 05.06.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 6364
Տպել