Հիշել նախագիծը

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

 

 

 

  1. Անհրաժեշտությունը

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով:

 

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող օրենսդրությունը որոշ իրավահարաբերություններ ամբողջությամբ և հստակ չի կարգավորում, իսկ որոշ փաստացի գոյություն ունեցող իրավահարաբերություններ ընդհանրապես դուրս են մնացել օրենսդրական կարգավորումներից, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ ճանապարհային երթևեկության մասնակիցների համար: Մասնավորապես.

1) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝

- մի շարք հասկացություններ հստակ չեն և չեն համապատասխանում ներկայիս պահանջներին, իսկ որոշ հասկացություններ ընդհանրապես սահմանված չեն,

- ԵԱՏՄ-ին Հայաստանի Հանրապետությանն անդամակցելու արդյունքում մաքսային օրենսդրության փոփոխության պատճառով մաքսային ռեժիմների անվանումները չեն համապատասխանում նոր մաքսային օրենսդրությանը,

- հստակ սահմանված չեն տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը,

- մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթ իրականացնելու դեպքում տրանսպորտային միջոցը պատասխանատու պահպանության հանձնելու և պահպանվող հատուկ տարածք չտեղափոխելու հնարավորություն նախատեսված չէ,

- տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը՝ համարանիշերը հանելու միջոցով արգելելու ընթացակարգը բավականին բարդ է և դժվար իրականացվող, ինչի պատճառով գործնականում գրեթե չի կիրառվում,

- ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների պարտականությունները հստակ սահմանված չեն, բացի այդ, առկա է հակասություն ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ, ինչի արդյունքում նույնիսկ շատ նվազ նյութական հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո (հատկապես՝ Երևան քաղաքում) վարորդները ստիպված են լինում բավականին երկար սպասել պատահարի վայրում՝  առաջանելով խցանումներ,

- վարորդական վկայականներ տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, ինչպես նաև վարորդական վկայականի (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա վարորդական վկայականի) գործողության, վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն,

- մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, ինչպես նաև դրանք վարելու համար վարորդական վկայական ունենալու պահանջ սահմանված չէ: Այսինքն, ըստ էության, մոպեդները հաշվառման համարանիշեր չունենալու պատճառով դուրս են մնում երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով օգտագործվող սարքերի տեսադաշտից, ինչպես նաև չկա որևէ վերահսկողություն մոպեդ վարող անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կանոններին տիրապետելու հանգամանքի նկատմամբ.

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի որոշ դրույթներ (մասնավորապես՝ հասկացություններ) չեն համապատասխանում ներկայիս պահանջներին,

- նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի համար նախատեսված վարչական պատասխանատվությունը ենթադրում է վարչական վարույթի իրականացում, ինչի արդյունքում իրավասու մարմինը ստիպված է լինում ինչպես պատահարի վայրում, այնպես էլ՝ գործի քննության ընթացքում կատարել լրացուցիչ գործողություններ, որոնք այնուհետև կատարվում են նաև ապահովագրական ընկերությունների կողմից, ինչը ևս անուղղակիորեն նպաստում է խցանումների առաջացմանը.

 3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք հասկացություններ («ավտոմեքենա», «պետական համարանիշներ», «տեխնիկական անձնագիր», «գրանցման վկայական») չեն համապատասխանում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի գործող օրենսդրության պահանջներին:

 

3.Կարգավորման նպատակը և բնույթը

Նշված խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է գործող օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով.

1) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝

- սահմանված հասկացությունները հստակեցնել և համապատասխանեցնել ներկայիս պահանջներին, ինչպես նաև սահմանել նոր հասկացություններ,

- մաքսային ռեժիմների անվանումները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը,

- առավել հստակ սահմանել տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը,

- նախատեսել մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում տրանսպորտային միջոցը պատասխանատու պահպանության հանձնելու և պահպանվող հատուկ տարածք չտեղափոխելու հնարավորություն,

- տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը՝ համարանիշերը հանելու միջոցով արգելելու ընթացակարգի փոխարեն նախատեսել շահագործումը՝ հաշվառման վկայագիրը վերցնելու միջոցով արգելելու ընթացակարգ,

- հստակեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, վերացնել ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ առկա հակասությունները,

- կարգավորել վարորդական վկայականներ տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, ինչպես նաև վարորդական վկայականի (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա վարորդական վկայականի) գործողության, վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները,

- սահմանել մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, իսկ դրանք վարելու համար էլ վարորդական վկայական ունենալու պահանջ.

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝

- 123.6-րդ հոդվածում ձյունագնացից բացի նախատեսել նաև քվադրոցիկլը (մոտոամենագնացը) և ձյունաճահճագնացը, քանի որ դրանք ևս հանդիսանում են արտաճանապարհային փոխադրամիջոցներ և դրանց շահագործումն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ևս արգելված է,

- 124.6-րդ հոդվածի 2-4-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հանելով նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի գործերով վարույթին վերաբերող դրույթներ սահմանող 5-րդ և 6-րդ մասերը.

 3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 17-րդ, 17.1-ին, 25-րդ, 26-րդ կետերում և 20-րդ հոդվածի 1-ին կետում օգտագործվող «ավտոմեքենա», «պետական համարանիշներ», «տեխնիկական անձնագիր», «գրանցման վկայական» հասկացությունները համապատասխանեցնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի գործող օրենսդրության պահանջներին:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառում կբարձրացվի պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    24.07.2017 - 08.08.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Անվտանգություն, Իրավական փոխօգնություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 20723

Տպել

Առաջարկներ`

«Աքիլես» հասարակական կազմակերպություն 16-010

11.02.2016

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածով լրացվող՝ 4.1-ին մասում «կանգնեցմանը» բառից հետո լրացնել «նախորդող և» բառերով: Հիմնավորում. Տեսագրությունը ինքնանպատակ չէ՝ հետապնդում է իրավախախտումների արձանագրելը:

«Աքիլես» հասարակական կազմակերպություն 16-010

11.02.2016

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ «վթարային իրադրություն» հասկացությունն ուժը կորցրած ճանաչել: Հիմնավորում. ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման 3-րդ կետի 13-րդ ենթակետով նախատեսված «երթևեկության համար վտանգ» հասկացությունը բնութագրում է նույն «վթարային իրադրություն» հասկացությունը ավելի ճիշտ և հասկանալի:

«Աքիլես» հասարակական կազմակերպություն 16-010

11.02.2016

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում «ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց» հասկացությունում «կանգառի կետեր» բառերը փոխարինել «կանգառի տեղեր» բառերով:

Տեսնել ավելին