Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

ՀՀ   երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ  ռազմավարությունը կոչված է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար: Երիտասարդական պետական քաղաքականությունն առաջնահերթությունների, ծրագրերի, միջոցառումների և մեխանիզմների համակարգ է, որն ուղղված է հանրային կյանքին և պետականաշինությանը երիտասարդության մասնակցության խրախուսմանը, երիտասարդների ներուժի բացահայտմանը, սոցիալականացման, ինքնաիրացման, ներգրավման ու զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը և մեխանիզմների խթանմանը` միտված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի զարգացմանը, ինչպես նաև, որպես երջանիկ անհատ ու հասարակության իրավագիտակից, պատասխանատու և պետականակիր քաղաքացու կայացմանն ու իրացմանը: 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Վերջին տարիներին երիտասարդության ոլորտի պետական համակարգում իրականացված կառուցվածքային փոփոխություններով լուծարվել են ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը, Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման հետևանքով չեն գործում հիմնադրամի մասնաճյուղեր հանդիսացած մարզային 10 երիտասարդական կենտրոնները: Ներկայումս չեն գործում կամ ակտիվ չեն Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդը, մարզպետներին առընթեր երիտասարդական խորհուրդները:

Նոր հիմունքներով այս կառույցների վերակազմակերպմանը զուգահեռ անհրաժեշտություն կա ժամանակի պահանջներին և արդի մարտահրավերներին համապատասխանեցնել երիտասարդական ոլորտի քաղաքականությունը և ծրագրերը, աջակցել միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին անդամակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավմամբ պայմանավորված երիտասարդության ոլորտում բազմակողմ ձևաչափերով համագործակցության նոր հնարավորությունների իրացմանը:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարությունը սահմանում է երիտասարդական քաղաքականության գերակա ուղղությունները, սուբյեկտները, ռազմավարական նպատակները և գործողությունները:

Երիտասարդական պետական քաղաքականությունը կոչված է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

ՀՀ Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ․ ռազմավարությունը կոչված է զարգացնելու երիտասարդական ոլորտի քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ մեխանիզմներ, իրավական միջավայր, իրականացնելու համակարգված քաղաքականություն, խթանելու գործընկերությունը երիտասարդական ոլորտի հանրային և մասնավոր հատվածների դերակատարների, ինչպես նաև միջազգային գործընկերների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։

 

  • Քննարկվել է

    19.05.2021 - 03.06.2021

  • Տեսակ

    Ծրագիր

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12375

Տպել

Առաջարկներ`

Երիտասարդական ակումբների դաշնություն

03.06.2021

Երիտասարդական ակումբը շատ կարևոր է երիտասարդական ոլորտի զարգացման համար՝ որպես երիտասարդական նախաձեռնությունների աջակցման տարատեսակ: Երիտասարդական ակումբը բաց երիտասարդական աշխատանքի իրականացման գրավականն է, որ որևէ նախապայման ու սահմանափակում չի ենթադրում երիտասարդի համար: Առաջարկում ենք Ռազմավարության մեջ սահմանել Երիտասարդական ակումբը և նախատեսել Հայաստանում երիտասարդական ակումբային շարժման զարգացման մեխանիզմներ։

Երիտասարդական ակումբների դաշնություն

03.06.2021

Ռազմավարության մեջ ամրագրել երիտասարդների ձեռնարկատիրական և սոցիալական ձեռներեցության աջակցության կարևորության մասին դրույթներ։

Երիտասարդական ակումբների դաշնություն

03.06.2021

Հայտնի է, որ գյուղաբնակ երիտասարդները ունեն սակավ հնարավորություններ, լավ կլինի այդ խմբերի համար հատուկ առաջնահերթություններ սահմանվեն, ամրագրվի Ռազմավարության մեջ։ Գյուղաբնակ երիտասարդությանը ուշադրության կենտրոնում պահելը պետք է ամրագրված լինի Ռազմավարության մեջ։ Առաջարկում ենք նաև Ռազմավարության մեջ ներառել դրույթներ երիտասարդների՝ ագրարային ոլորտում գործունեության խրախուսման ուղղությամբ։

Տեսնել ավելին