ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում նոր վայր (կազմակերպություն) ընդգրկելու հետ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում ընդգրկված կազմակերպության գործունեության ժամանակավորապես դադարեցումով պայմանավորված խնդիր է առաջացել կատարել համապատասխան լրացում (հիմք՝ ՀՀ Արարատի մարզպետի 2021 թվականի մայիսի 12-ի թիվ 01//04462-2021 գրություն)։
- Կարգավորման նպատակը
Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում ընդգրկված կազմակերպությունների համապատասխանեցումը ՀՀ օրենսդրության պահանջներին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմում։
- Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման համապատասխանեցումը ոլորտը կարգավորող ՀՀ օրենքներին:
-
Քննարկվել է
13.05.2021 - 29.05.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 5685
Տպել