Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1300-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1300-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը էական վնաս է հասցնում բնությանը, իսկ վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով և հայտնվում ճգնաժամային վիճակում։
Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանն ու դրանց թվաքանակի օրեցօր աճին նպաստում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այն խրախուսական մեխանիզմը, համաձայն որի փհէկերն օգտվում են առավել բարձր և կայուն սակագներով էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունից: Հենց այս հանգամանքն էլ հիմք է հանդիսացել բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ 2011 թվականը սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը՝ առանց առաջարկվող փոփոխության շուրջ մասնագիտական պատշաճ ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, անտեսելով ՀՀ-ում առկա ջրային ռեսուրսների հնարավորությունները, դրա արդյունքում հիդրոէլեկտրակայանների կառուցման վիճակագրությունն ու փհէկերի շահագործման արդյունքում առաջացած էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրները, որոնք ոլորտը դարձնում են բարձր ռիսկայնության և հրատապ լուծում են պահանջում:
Փոքր հիդրոէլեկտրակայանների թվաքանակի աճի տենդենցը նվազեցնելու, ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու և շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները կանխարգելելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1300-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1300-Ա որոշման մեջ փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված մինչև 30 ՄՎտ առավելագույն հզորություն սահմանելու առաջարկը փոփոխել և սահմանել մինչև 10 ՄՎտ տեղակայված հզորություն, ինչպես որ սահմանված էր մինչ 2011 թվականը՝ մասնագիտական պատշաճ վերլուծությունների ու միջազգային փորձի ուսումնասիրությունների հիման վրա։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1300-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունների կանխարգելմանը:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1300-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
-
Քննարկվել է
13.05.2021 - 04.06.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 4865
Տպել