Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

  1. Անհրաժեշտությունը

Իրավական ակտի նախագծի մշակումը պայմանավորված է ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման բնագավառում ծառայությունների մատուցման սակագնի սահմանման համար իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում մունիցիպալ ռադիոակտիվ թափոնները պահվում են «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի պահեստարաններում` համապատասխան պայմաններում:

ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1653-Ն որոշման  համաձայն Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների տեղափոխման, վնասազերծման և պահպանման ծառայությունների մատուցման համար սահմանվել է 0 (զրո) դրամ սակագին:

«Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի պահպանման ծախսերը հոգալու համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեից իրականացվում են հատկացումներ, որոնք բավարարում են միայն մունիցիպալ ռադիոակտիվ թափոնների անվտանգ պահման համար:

 ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 42 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությամբ նախատեսված է կիրառել աղտոտողը-վճարում է սկզբունքը, որով առաջարկվում է մունիցիպալ ռադիոակտիվ թափոնների անվտանգ փաթեթավորման, տեղափոխման և վնասազերծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները գանձել այն կազմակերպություններից, որոնց գործունեության արդյունքում առաջացել են այդ ռադիոակտիվ թափոնները:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում կատարել համապատասխան լրացումներ, ինչը հնարավորություն կտա իրականացնել ռադիոակտիվ թափոնների բնագավառում սակագնի հաշվարկի օրենսդրական կարգավորումը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

     Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում, ինչը հնարավորություն կընձեռի ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին վերապահել ռադիոակտիվ թափոնների բնագավառում սակագնային կարգավորման իրավասություն:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն իրավական հիմքեր՝ ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման բնագավառում բնականոն գործունեություն իրականացնելու համար:

 

  1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում և «Հանրայինծառայությունները կարգավորող մարմնի մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    11.05.2021 - 01.06.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Միջուկային անվտանգություն, Ատոմային էներգիայի օգտագործում

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5290

Տպել