Հիշել նախագիծը

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ։

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինվորական կոչումների համար հավելավճար սահմանելու, ինչպես նաև զինվորական մի շարք պաշտոնների վարձատրության հետ կապված հարաբերությունները հստակեցնելու հանգամանքով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
  • Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին¦ ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ զինվորական կոչումների համար հավելավճար չի տրվում, ինչն ազդում է զինծառայության գրավչության, ինչպես նաև արդարացի դժգոհություններ է առաջացրել զինծառայողների շրջանում, քանի որ օրենքով հավելավճարի իրավունք է սահմանված պետական ծառայության մի շարք այլ տեսակներում ծառայություն անցնող անձանց համար: Միաժամանակ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, նպատակահարմար է, որպեսզի զինվորական կոչումները հաշվարկվեն բացարձակ դրամական մեծությամբ՝ հաշվի առնելով գործընթացի ծավալները: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել օրենքի 1-ին հավելվածից հանել այլևս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ, որոնք ներառված ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքում և նրանց վարձատրությունն իրականացվելու է օրենքի 3-րդ հավելվածի համաձայն՝ ըստ համապատասխան խմբերի, ինչպես նաև կատարվող փոփոխությունը չի հանգեցնում ՀՀ պաշտպանության նախարարությունում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց (ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, նրա տեղակալ և գլխավոր տեսուչ) համար սահմանված և հաշվարկվող վարձատրության նվազեցման:
  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է զինծառայողների զինվորական կոչումների համար սահմանել հավելավճարներ, որոնց չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ, ինչպես նաև հանվում են այլևս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

  Օրենքի նախագծի ընդունման հիման վրա անհրաժեշտ է լինելու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ըստ զինվորական կոչումների հավելավճարների չափեր, որոնց նախնական չափերի և հաշվարկների արդյունքում հանրագումարային տեսքով կհանգեցնի ամսական լրացուցիչ 781,389.42 հազ. դրամի, իսկ տարեկան կտրվածքով՝ 9,376,673.04 հազ. դրամի չափով ծախսերի, որոնք պետք է իրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում գործող զինվորական կոչումների համար հավելավճար սահմանելու հանգամանքով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված չէ զինվորական կոչումների համար հավելավճար, ինչն ազդում է զինծառայության գրավչության, ինչպես նաև արդարացի դժգոհություններ է առաջացրել զինծառայողների շրջանում, քանի որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով հավելավճարի իրավունք է սահմանված պետական ծառայության մի շարք այլ տեսակներում ծառայություն անցնող անձանց համար: Զինծառայողներին զինվորական կոչման համար հավելավճար չհաշվարկելու դրույթ է սահմանված նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք 16-րդ հոդվածում, որի շրջանակներում գործընթացի կարգավորումը նախատեսվում է իրականացնել օրենքների նախագծերի փաթեթի ներկայացման միջոցով:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է զինծառայողների զինվորական կոչումների համար սահմանել հավելավճարներ, որոնց չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

  Օրենքի նախագծի ընդունման հիման վրա անհրաժեշտ է լինելու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ըստ զինվորական կոչումների հավելավճարների չափեր, որոնց նախնական չափերի և հաշվարկների արդյունքում հանրագումարային տեսքով կհանգեցնի ամսական լրացուցիչ 781,389.42 հազ. դրամի, իսկ տարեկան կտրվածքով՝ 9,376,673.04 հազ. դրամի չափով ծախսերի, որոնք պետք է իրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին::

  • Քննարկվել է

    03.05.2021 - 18.05.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6541

Տպել