ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
9 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն առողջապահության բնագավառի «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ին ընդունված օրենքի համաձայն նույն օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ կետում կատարվել է լրացում, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորություն է վերապահվել սահմանելու նշված հոդվածի աղյուսակի «3. Առողջապահության բնագավառ» բաժնի 3-րդ կետով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, ինչն էլ վկայում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» թիվ 276-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտության մասին:
- 2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման շարժական անընկալունաբանական (իմունականխարգելիչ) տեսակը, քանի որ COVID 19 համավարակի տարածումը կանխարգելելու համար անհրաժեշտ է իրականացնել պատվաստումներ ՀՀ ողջ տարածքում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում լիցենզավորված անձանց հնարավորություն կտրվի բժշկական օգնության և սպասարկման անընկալունաբանական (իմունականխարգելիչ) լիցենզավորված գործունեությունը իրականացնել նաև լիցենզավորման վայրից դուրս:
-
Քննարկվել է
30.04.2021 - 16.05.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 5789
Տպել