Հիշել նախագիծը

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 19-րդ հոդվածի 4-րդ կարգավորումից։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված  Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը: Իսկ նույն Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Օրենքի 10-րդ, 15-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը։ Վերոգրյալի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել ընդունել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանող Կառավարության որոշում։

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Հարկ է նաև նշել, որ Օրենքի 48-րդ հոդվածի 19-րդ մասի համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության ժամանակ պաշտոնի կարող են նշանակվել նաև այն անձինք, որոնք չունեն Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված լեզվական գիտելիքների մեկ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների մակարդակ: Նշված անձինք նշանակումից հետո երեք տարվա ընթացքում պետք է Օրենքով սահմանված կարգով ներկայացնեն պահանջվող օտար լեզուների իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթը: Սույն պահանջը չպահպանելու դեպքում Օրենքով սահմանվում է համապատասխան անբարենպաստ հետևանք, այն է՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ազատվում է պաշտոնից, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի դեպքում վերջինիս լիազորությունները դադարեցվում են:

Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կկատարվեն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 48-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված պահանջները, ինչպես նաև կապահովվի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անխոչընդոտ կիրարկումը։

  • Քննարկվել է

    29.04.2021 - 14.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5163

Տպել

Առաջարկներ`

Իրավաբանների հայկական ասոցիացիա

05.05.2021

1. Նախագծով հավակնորդի մասնագիտական փորձառությունն ու հմտությունները գնահատելու հիմնական միջոցը՝ ինքնակենսագրական է, որի համար սահմանված չէ միասնական ձևանմուշ։ Առաջարկում ենք պահանջվող փաստաթղթերի ցանկում ավելացնել նաև հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ՝ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները): Սա թույլ կտա առավել համապարփակ պատկերացում ունենալ թեկնածուի մասնագիտական որակների և պիտանելիության մասին, ինչպեսև՝ կապահովվի թեկնածուի մասնագիտական գործունեության ոչ միայն ձևական, այլև բովանդակային ուսումնասիրությունը:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

05.05.2021

3. Նախագծով առկա է փաստաթուղթ ներկայացնելու պահանջ, որով կհավաստվի, որ թեկնածուն լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից։ Անհասկանալի է, թե այդ փաստաթուղթը ով պետք է տրամադրի․ անձը՝ գրավոր հայտարարության եղանակով, թե՞ կոնկրետ կառույցներ, օրինակ՝ դատավորի դեպքում՝ ՀՀ դատական դեպարտամենտը, փաստաբանի դեպքում՝ ՀՀ փաստաբանների պալատը, և այլն։ Առաջարկում ենք սահմանել, որ նման փաստաթուղթը պետք է տրվի իրավասու մարմնի կողմից։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

05.05.2021

2. Առաջարկում ենք ապահովել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի որոշակիություն։ Մասնավորապես, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում միանշանակ հասկանալի չէ, թե արդյո՞ք թեկնածուն պետք է տիրապետի թվարկված երեք լեզուներին միաժամանակ, թե դրանցից առնվազն մեկին։ Հետևապես, առաջարկում ենք այդ կասկածները փարատել այս նախագծում և տալ հստակ կարգավորում։ Բացի այդ, հասկանալի չէ, եթե թեկնածուն պետք է տիրապետի երեք լեզուներին միաժամանակ, ապա ինչո՞ւ է միայն առնվազն մեկի մասով անհրաժեշտ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացություն։ Ինչպե՞ս է ստուգվելու մյուս երկու լեզուների իմացությունը, իսկ, չստուգելու պարագայում, օրենքի այս կարգավորումը արդյո՞ք չի ստանում ձևական բնույթ։

Տեսնել ավելին