Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը։  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով նախատեսած տավարաբուծության համար 3-50 մլն դրամ տրամադրվող սուբսիդավորվող վարկը նաև կաթնային գոմշաբուծության զարգացման համար տրամադրման անհրաժեշտությամբ։

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Հայաստանում գոմշաբուծությամբ զբաղվում են հին ժամանակներից։ Ներկայումս, ըստ հավաքագրված տվյալների ՀՀ-ում առկա է շուրջ 700 գլուխ գոմեշ։ Գոմշաբուծությամբ՝ կաթնամսային ուղղվածությամբ, զբաղվում են Տավուշի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում։ Կենդանին ունի մի շարք առանձնահատկություններ, որով տարբերվում է խոշոր եղջերավոր կենդանիներից: Կաթնատվությունը տատանվում է 600-800 կգ-ի, հազվադեպ 1500-2000 կգ-ի սահմաններում։ Սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և պահվածքի բարելավման միջոցով կարելի է բարձրացնել կենդանիների կաթնատվությունը՝ մինչև 2000-3000 կգ։ Արդյունքում կենդանիներից ստացված բարձր յուղայնությամբ կաթից ստանում են բարձրորակ և բարձրարժեք կաթնամթերք, որն էլ մեծ պահանջարկ ունի արտաքին շուկայում։

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին։ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում գրանցված դրական տեղաշարժերը որոշակիորեն արդյունք են նաև ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման ծրագրի։ Ծրագրի մեկնարկից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագրի շրջանակում տրամադրվել է 51644 միավոր վարկ՝ շուրջ 125.7 մլրդ դրամ գումարով։ Սուբսիդավորման գումարը կազմել է  շուրջ 11.8 մլրդ դրամ: Միայն 2020 թվականին տրամադրվել է 36608 միավոր վարկ՝ շուրջ 63․4 մլրդ դրամ գումարով։ Սուբսիդավորման գումարը կազմել է 4․9 մլրդ դրամ:

Արդյունքները վկայում են այն մասին, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում տնտեսավարողները հետաքրքրվածություն են ցուցաբերում տոհմային անասնաբուծության՝ մասնավորապես  կաթնային գոմշաբուծության զարգացման համար նպատակային վարկերի տրամադրմանը։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հանրապե­տության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատա­կաուղղված է նշված բնագավառում տնտեսավարողների վարկավորման մատչելիության բարձրացմանը և վարկավորման պայմանների բարելավմանը: Այն հնարավորություն է ստեղծում ընդլայնել գյուղացիական տնտեսությունների կարողությունները, բարձրացնել ոլորտի մրցունակությունը, նպաստել գյուղական համայնքների ամրապնդմանը, բարելավել գյուղական բնակչության կենսապայմաններն ու կյանքի որակը, բարձրացնել երկրի պարենային անվտանգության մակարդակը:

 Կարգավորման նպատակը և բնույթը։ Կարգավորման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով տրամադրվող սուբսիդավորվող վարկ տրամադրել նաև կաթնային գոմշաբուծության զարգացման համար։ Սույն նախագծով առաջարկվող լրացումը հնարավորություն կտա խթանել գոմեշի կաթի և բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի՝ մոցառելլա պանրի արտադրության կազմակերպմանը։ Կաթնային գոմշաբուծության արտադրության ծավալների ավելացման նպատակով նախատեսվում է պետական աջակցությամբ, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով նախատեսած տավարաբուծության համար 3-50 մլն դրամ տրամադրվող սուբսիդավորվող վարկը տրամադրել նաև կաթնային գոմշաբուծության զարգացման համար։

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի թիվ 184-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։

Սույն նախագիծը մշակվել է Նախարարության կողմից: Նախագծի մշակմանն այլ  ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

Ակնկալվող արդյունքը։ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում կատարվելիք լրացումը կնպաստի գոմշաբուծության զարգացման և գոմեշի կաթից բարձրարժեք կաթնամթերքի արտադրության խթանմանը։ Նախագծի ընդունումը կնպաս­տի հանրապետությունում գոմշաբուծությունը դարձնել անասնաբուծության եկամտաբեր ճյուղերից մեկը։

 

 

  • Քննարկվել է

    29.04.2021 - 14.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5861

Տպել