Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ

Նախագծի փաթեթի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, կվերացվեն օրենսդրական որոշակի բացերն ու օրենսգրքի ներքին հակասությունները, կհստակեցվեն տարաբնույթ ընկալման տեղիք տվող մի շարք դրույթներ, կբացառվի կամ նվազագույնի կհասցվի իրավակիրառ պրակտիկայում նախկինում ի հայտ եկած մի շարք խնդիրների հետագա առաջացումը, կներդրվեն աշխատանքային հարաբերությունների լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ լրացուցիչ կառուցակարգեր, ինչպես նաև աշխատողների և գործատուների օրինական շահերի պաշտպանության և դրանց ողջամիտ հավասարակշռման ապահովմանն ուղղված առավել արդյունավետ մեխանիզմներ:

  • Քննարկվել է

    27.04.2021 - 13.05.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 19179

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

13.05.2021

Օրենսգրքի 7-րդ գլխում առաջարկում ենք ավելացնել հոդված հետևյալ բովանդակությամբ․ «Սոցիալական գործընկերության շրջանակներում, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող մարմինը աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուի և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների վրա ազդող սոցիալ-տնտեսական բնույթի նորմեր պարունակող իրավական ակտերի նախագծեր մշակելիս քննարկվում է դրանք սոցիալական գործընկերների հետ՝ մինչև այդ նախագծերի ընդունումը»։ —————————————————————————————————————————— Հիմնավորում Քաղաքականության մշակման ընթացքում ազգային մակարդակով եռակողմ սոցիալական գործընկերությունը արժանապատիվ աշխատանքի առաջխաղացման, ներառական զարգացման և լավ կառավարման հիմնական գործիքն է, ինչպես նաև ժողովրդավարության կարևորագույն բաղկացուցիչ մասը։ Եռակողմ սոցիալական գործընկերությունն ամրագրված է Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար սկզբունքներում, այն պետք է կիրառվի անկախ սոցիալական գործընկերների միջև ստորագրված եռակողմ համաձայնագրի առկայությունից։ Սակայն, ներկայումս Հայաստանում համապատասխան օրենսդրական ակտերի նախագծերի ընդունման ընթացքում եռակողմ խորհրդակցության պահանջը որևէ օրենսդրական ակտով սահմանված չէ։ Նմանատիպ պահանջ առկա է միայն ներկայիս Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի նախաբանի 5-րդ պարբերության մեջ, և այն դեպքում, եթե որևէ ժամանակաշրջանում տարբեր պատճառներով կոլեկտիվ պայմանագրի գործողությունը դադարած լինի, սոցիալական գործընկերությունը վտանգված կլինի։ Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի սոցիալական գործընկերության սկզբունքն ամրագրվի օրենքով, նույն տրամաբանությամբ, ինչպես կազմակերպության մակարդակում այն ամրագրված է Օրենսգրքի հոդված 26-ով, համաձայն որի, գործատուն պարտավոր է խորհրդակցել աշխատողների ներկայացուցիչների հետ որոշումներ ընդունելիս։ Օրենսդրական նախագծերով հանդես եկող մարմիններն ու կառավարությունը նույնպես պետք է քննարկեն որոշումները սոցիալական գործընկերների հետ։ Բազմաթիվ երկրներում ազգային մակարդակի սոցիալական գործընկերության սկզբունքն ամրագրված է օրենքով, անկախ գործընկերների միջև գոյություն ունեցող պայմանագրերից ու համաձայնագրերից։ Մասնավորապես, Եվրոպական միության գործունեության Հռչակագրի (Treaty on the Functioning of the European Union) 151 և 154 հոդվածները սահմանում են, որ սոցիալական երկխոսության նպատակը Եվրոպական կառավարման բարելավումն է՝ որոշումների կայացման և կիրառման գործընթացում սոցիալական գործընկերներին ներգրավելու միջոցով, իսկ Եվրահանձնաժողովը սոցիալական քաղաքականության բնագավառում ցանկացած գործողությունից առաջ պետք է խորհրդակցի սոցիալական գործընկերների հետ։ Եռակողմ խորհրդակցության պարտավորությունն օրենքով է սահմանված նաև ԵԱՏՄ անդամ երկրներում

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

13.05.2021

Գործող Օրենսգրքի հոդված 251-ում վերնագիրը թողնել անփոփոխ։ 1-ին մասը խմբագրել հետևյալ կերպ․ «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման մասին օրենքով և (կամ) նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հանգստանալու, երեխաներին կրծքով կերակրելու, զգեստափոխվելու, հագուստը, կոշիկները, անհատական պաշտպանության միջոցները պահպանելու համար կազմակերպությունում կահավորվում են սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տեղեր` լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով:» ——————————————————————————————————————— Հիմնավորում․ Առաջարկը խմբագրական է։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

13.05.2021

Գործող Օրենսգրքի հոդված 218-ի 2-րդ կետում առաջարկում ենք ներքին կարգապահական կանոններով կարգավորվող հարցերում, ի թիվս թվարկվածներից, ավելացնել նաև արձակուրդների ժամանակացույցը կազմելու կարգը։ ——————————————————————————————————— Հիմնավորում․ Շատ կազմակերպություններում արձակուրդների տրամադրման կարգը կանոնակարգված չի, ինչը հաճախ վեճերի առարկա է դառնում․ կամ աշխատողներն են հրաժարվում արձակուրդ վերցնելուց, կամ գործատուն է հրաժարվում այն տրամադրելուց։ Այդ խնդիրը կարող է մասամբ լուծվել, եթե կազմակերպությունը յուրաքանչյուր տարի կազմի արձակուրդների տրամադրման ժամանակացույց և դրա հաստատման կարգն ամրագրված լինի ներքին կարգապահական կանոններում։

Տեսնել ավելին