Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N522Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի n522ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման, պլանավորման, կառավարման,  էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց փոխհարաբերությունների կարգավորման և կարգավարման տեսանկյունից մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, համագործակցելով էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց հետ, համակարգում է էլեկտրաէներգետիկական համակարգի   զարգացման պլանավորումը, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարումը, էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը և կարգավարումը, էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցին նոր հզորությունների միացումը, էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները, էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:

էլեկտրաէներգետիկական համակարգի   զարգացման պլանավորումը, կառավարումը,  ինչպես նաև  էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի  և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց փոխհարաբերություններն արդիականացման և բարելավման կարիք ունեն: Այդ առումով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնների վերաբերյալ  2020 թվականի ընթացքում էլեկտրաէներգետիկական շուկայի  մի շարք մասնակիցների կողմից ներկայացված առաջարկներն ու դիտողությունները, ինչպես նաև համակարգի մասնակիցների հետ վերլուծելով և գնահատելով գործող ցանցային կանոնները, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն լրամշակել և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության  էլեկտրաէներգետիկական  շուկայի հաղորդման ցանցային կանոնները, որը համապատասխանեցված է էլեկտրաէներգետիկական շուկայի արդի պահանջներին և առավելապես կնպաստի էլեկտրաէներգետիկական համակարգում՝ էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է բարելավել և բարձրացնել էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի, էլեկտրաէներգետիկական համակարգում՝ համակարգի օպերատորի, արտադրողների, այդ թվում՝ որակավորված արտադրողների, հաղորդողի, մատակարարի, երաշխավորված մատակարարի, բաշխողի, շուկայի օպերատորի և որակավորված սպառողների գործունեության արդյունավետությունը, սահմանել վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները, ինչը հնարավորություն կընձեռի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորին առավել արդյունավետ ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և արդյունավետ աշխատանքը, հաղորդման համակարգի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը: 

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն, էլեկտրաէներգետիկական շուկայում գործունեության լիցենզիա ունեցող անձանց հետ համագործակցությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի ծրագրի աջակցությամբ, լրամշակել և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության  էլեկտրաէներգետիկական  շուկայի հաղորդման ցանցային կանոնները:

 

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի լրամշակման արդյունքում նախատեսվում է առավել արդյունավետ ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և արդյունավետ աշխատանքը, հաղորդման համակարգի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը, ինչպես նաև  բարձրացնել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց փոխհարաբերությունների կարգավորման արդյունավետությունը:

  • Քննարկվել է

    21.04.2021 - 07.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2271

Տպել