Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ  26-Ի N 346ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի  26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված առաջարկությամբ։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համաձայն

Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի  26-ի N 346-Ն որոշման` (այսուհետ՝ որոշում) հավելված N 1-ով հաստատված ցանկում ընդգրկված գույքը սահմանված ժամկետներում պետք է հանձնվի ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դիմել է Կոմիտե՝  որոշման  N 1 հավելվածով հաստատված ցանկից «ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ին ամրացված Կոտայքի մարզ, գ.Նոր Գեղի, Երևանյան 144 հասցեում գտնվող Ճգնաժամային կառավարման ակադեմիայի շենքեր, շինությունները հանելու նպատակով, քանի որ նշված տարածքները ծառայում են որպես ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի տեղակայման վայր, որտեղ պարբերաբար իրականացվում են ուսումնական վարժանքներ, առկա է հրաձգարան, զենքի պահեստ, տարվում է շուջօրյա ծառայություն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված հիմնավորված առաջարկությունը, ինչպես նաև Կոտայքի մարզ, գ.Նոր Գեղի, Երևանյան 144 հասցեում գտնվող գույքի նպատակային նշանակությունը և օգտագործման նպատակը՝ մշակվել է համապատասխան փոփոխության վերաբերյալ որոշման նախագիծ, որով նախատեսվում է  որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկից հանել նշված գույքերը։

 

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. 5. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Կոտայքի մարզ, գ.Նոր Գեղի, Երևանյան 144 հասցեում գտնվող գույքային միավորի նպատակային և արդյունավետ օգտագործմանը։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի  26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  • Քննարկվել է

    20.04.2021 - 06.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5025

Տպել