ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 1936-Ն որոշման
1) N 1 հավելվածում`
ա. լրացնել 1.5.1.-ին կետ հետևյալ բովանդակությամբ
«1.5.1. ՇԱՐԺԱԿԱՆ ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Գործիքների սեղան
- Անհետաձգելի բուժօգնության պահարան
- Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ
- Լեզվաբռնիչ
- Ժգուտ
- Փոխներարկման սիստեմաներ
- Փոխներարկման կանգնակ
- Բիքսեր
- Ջերմաչափեր
- Թանզիֆե դիմակներ
- Բժշկական քննության կոշտ բազմոց
- Օֆտալմոսկոպ
- Օֆտալմոմետր
- Սկիասկոպ, սկիասկոպիկ քանոններ (2 հատ)
- Սիվցևի և Գոլովինի տեսողության սրություն որոշելու աղյուսակ
- Ակնոցի փորձնական ոսպնյակների և պրիզմաների հավաքածու
- Դիոպտրիմետր, բինոկուլյար խոշորացույց
- Գունային թեստ
- Գոնիսկոպ
- Տեսողության աստիճանը որոշելու համար նախատեսված աղյուսակի լուսավորիչ
- Ներակնային ճնշման չափման սարք
- Կանյուլաներ, կոպաբացիչ
- Փորձնական ակնոցային լինզաների հավաքածու
- Սեղան և աթոռներ
- Մանրէասպան լամպ
- Ախտահանիչ միջոցներ
Վիրաբուժական միջամտություններ իրականացնելու դեպքում ներառյալ նաև`
- Պահարաններ` գործիքների համար
- Պերիմետր
- Սառնարան
- Օտար մարմին հեռացնելու հավաքածու
- Ռուտի ապարատ
- Ջրի թորման սարք
- Տաք օդով չորացնող ապարատ` համապատասխան մակնիշի
- Ավտոկլավ (Բ դասի ավտոկլավի առկայության դեպքում պարտադիր չէ 6-րդ կետի պահանջը)
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Բժիշկ-ակնաբան` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
- Միջին բուժաշխատող
- Կրտսեր բուժաշխատող»
բ. 1.9-րդ կետում «Բժիշկ-ֆթիզիատր» բառերից հետո լրացնել «կամ բժիշկ-թերապևտ կամ բժիշկ-թոքաբան» բառերը
գ. 1.10.1-ին կետում «Բժիշկ-սեռախտաբան» բառերը փոխարինել «Բժիշկ-մաշկավեներաբան» բառերով
դ.1.12-րդ կետի «Սարքավորումներ և բժշկական գործիքներ» ցանկը սահմանել հետևյալ խմբագրությամբ
«1. Պատվաստանյութերի պահպանման սառնարան հետևյալ տեխնիկական չափանիշներով՝ սառեցումից պաշտպանության համակարգի, օդի հարաբերական խոնավության կարգավորման համակարգի, շահագործողի կողմից չկարգավորվող ջերմաստիճանի կայունացուցիչի (թերմոստատ), կոմպրեսիոն ցիկլիկ ագրեգատի առկայություն, սահմանված ջերմաստիճանի ապահովում՝ շրջակա միջավայրի +43°C-ից +10°C ջերմաստիճանային պայմաններում շահագործման դեպքում մակնշման առկայություն,
- Սառնարան-պայուսակ
- Սառցային տարրեր
- Ինքնաարգելափակվող ներարկիչներ
- Անվտանգ այրման տուփեր
- Հակաշոկային դեղերի հավաքածու
- Սեղաններ և աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար
- Պահարան` բժշկական փաստաթղթերի պահպանման համար
- Բժշկական պահարան
- Բժշկական զննման թախտ
- Ախտահանման ենթակա բժշկական սեղան
- Հանդերձապահարան»
Նույն կետում ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընտանեկան բժիշկ կամ բժիշկ-թերապևտ կամ բժիշկ-ինֆեկցիոնիստ կամ բժիշկ-ալերգոլոգ և իմունոլոգ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ:»
ե. 1.13-րդ կետում «Կրտսեր բուժաշխատող» բառերից հետո և 8-րդ կետում «պոլիկլինիկայում և ծննդատանը» բառերից հետո լրացնել «Բժշկի համապատասխան վերապատրաստման և կոլպոսկոպի առկայության դեպքում կարող է իրականացվել արգանդի վզիկի ախտահարումների բուժում:» բառերը:
զ. լրացնել 1.15.1.-ին կետ հետևյալ բովանդակությամբ
«1.15.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1.Էլեկտրասրտագրի ապարատ
2.Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու
3.Ախտահանիչ միջոցներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Միջին բուժաշխատող կամ բժիշկ-սրտաբան կամ բժիշկ-թերապևտ կամ ընտանեկան բժիշկ` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:»
է. լրացնել 1.16.1.-ին կետ հետևյալ բովանդակությամբ
«1.16.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1.Ուլտրաձայնային հետազոտման շարժական սարք
2.Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու
3.Ախտահանիչ միջոցներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Բժիշկ` ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
- Միջին բուժաշխատող
- Կրտսեր բուժաշխատող»
ը. լրացնել 1.17.1.1.-ին կետ հետևյալ բովանդակությամբ
«1.17.1.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Ավտոմեքենա՝ ռենտգենաբանական ապարատի առկայությամբ կամ շարժական ռենտգենաբանական ապարատ
- Պաշտպանիչ թիկնոց
- Գրպանի դոզիմետրեր` աշխատողների համար
- Նեգատոսկոպ
- Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու
- Ախտահանիչ միջոցներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Բժիշկ` ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
- Միջին բուժաշխատող
- Կրտսեր բուժաշխատող»
թ. լրացնել 1.17.2.1.-ին կետ հետևյալ բովանդակությամբ
«1.17.2.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՖԼՅՈՒՈՐՈԳՐԱՖԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Ավտոմեքենա՝ Ֆլյուորոգրաֆիկ ապարատի առկայությամբ
- Պաշտպանիչ թիկնոց
- Գրպանի դոզիմետրեր` աշխատողների համար
- Էկրան` ֆլյուորոժապավենները նայելու համար
- Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու
- Ախտահանիչ միջոցներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1.Բժիշկ` ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
- Միջին բուժաշխատող
- Կրտսեր բուժաշխատող»
ժ. լրացնել 1.31.1.-ին կետ հետևյալ բովանդակությամբ
«1.31.1.ԲՈՒԺԿԵՏ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Առաջին բժշկական օգնության պահարան` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով
- Սեղան
- Աթոռներ
- Բժշկական թախտ
- Տոնոմետր
- Բժշկական ջերմաչափ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Միջին բուժաշխատող»
ժա. 1.44.-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«1.44. ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1.Կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ
2.Օդափոխության համակարգ
3.Քարշիչ պահարան/ներ
4.Չհրկիզվող պահարաններ, առնվազն 2
5.Լաբորատոր գույք (քիմիական նյութերի, պարաֆինային բլոկերի և առարկայական ապակիների պահման պահարաններ)
6.Կայունաջերմոց (թերմոստատ)
7.Սառնարան
8.Հյուսվածքների մշակման համակարգ (ավտոմատ կամ մանուալ)
9.Հյուսվածաբանական կասետների պարաֆինային լցոնման համակարգ՝ կանոնավորվող ջերմաստիճանային ռեժիմով
- Միկրոտոմ ` կտրվածքների պատրաստման համար
- Ջրային բաղնիք
- Տաքացնող սեղանիկ
- Առարկայական ապակիների ներկման ավտոմատ համակարգ կամ հատուկ այդ նպատակով արտադրված տարաներ՝ ամուր փակվող կափարիչներով և համապատասխան մետաղյա զամբյուղներով (30 կամ 60 տեղանոց)
- Ջրի թորման կամ դեիոնիզացնող ապարատ
- Բինօկուլյար կամ տրինօկուլյար մանրադիտակ, թվային տեսախցիկ
- Մանրէասպան լամպ
- pH-մետր
18.Կշեռք լաբորատոր
- Լաբորատոր տարաներ, գործիքներ (պլաստմասե կասետներ, փորձանոթներ, դանակներ, պինցետներ, քանոններ, զոնդեր)
- Անհատական պաշտպանության միջոցներ (խալաթներ, բախիլներ, դիմակներ, գլխարկներ, ձեռնոցներ և այլ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներ)
- Անջրաթափանց խալաթներ և գոգնոցներ, կենցաղային ձեռնոցներ
- Ախտահանող նյութեր՝ քլորամին,քլորակիր և/կամ այլ
- Համակարգիչ
- Բուժանձնակազմի համար նախատեսված կահույք
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Բժիշկ՝ հյուսվածքաբան կամ ախտաբանաանատոմ կամ ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա մասնագիտացմամբ` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
- Միջին բուժաշխատող
- Կրտսեր բուժաշխատող»
ժբ. լրացնել 1.47 կետ հետևյալ բովանդակությամբ
«1.47.ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՌԱՋՆԱՅԻՆ) ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1) ՍՊԱՍԱՍՐԱՀ
ա. այցելուների համար նստատեղեր
բ. թափոնների տեսակավորված տարաներ
գ. գրասենյակային սեղան, աթոռ
դ. կողպվող պահարան/դարակաշար
ե.համացանց (ինտերնետային կապ)/համակարգիչ, տպիչ սարք
զ. հեռախոսային կապ/հեռախոս
2) ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՍԵՆՔ/ԵՐ
ա. համապատասխան ցուցանակ
բ. նմուշառումներն իրականացվում են տարբեր սենքերում (նմուշառում՝ միզասեռական համակարգից, քիթ-ըմպանից, սերմնահեղուկի, հարհետանցքային քերուկի, արյան նմուշառման սենք): Նմուշառման գործընթացը 1 սենքում կազմակերպելու դեպքում սենքն ապահովվում է շիրմայով/ներով առանձնացված գոտիներով` արյան, քիթ-ըմպանից, վերքային մակերեսից նմուշառման, միզասեռական համակարգից (գինեկոլոգիական բազկաթոռի առկայությամբ) նմուշառման, հարհետանցքային քերուկի նմուշառման համար: Սերմնահեղուկի նմուշառման համար հատկացվում է առանձին սենք:
գ. յուրաքանչյուր նմուշառման սենքում լվացարան` տաք և սառը հոսող ջրի և աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանքի առկայությամբ
դ. մանրէասպան լամպ
ե. սենյակային ջերմաչափ
զ. հանդերձապահարան և/կամ կախիչներ
է. նմուշառման աթոռ/բազկաթոռ
ը. աշխատանքային սեղան՝ մաքուր և կեղտոտ հատվածների տարանջատմամբ, աթոռ
թ. բժշկական պահարան/դարակաշար
ժ. նմուշառման ծախսանյութեր և պարագաներ՝ համաձայն նմուշառման մեթոդաբանության
ժա. նմուշների մակնշման պարագաներ
ժբ. նմուշների տեղափոխման հերմետիկ փակվող, անջրաթափանց, կարծր բեռնարկղեր՝ համապատասխան մակնշմամբ
ժգ. առաջին բժշկական օգնության պահարան` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով
ժդ. թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու
ժե. թափոնների տեսակավորված տարաներ
ժզ. անհատական պաշտպանության միջոցներ
ժէ. Ախտահանիչ միջոցներ
* սենքերը պետք է ունենան բնական կամ արհեստական օդափոխություն
**Նմուշառում կարող է իրականացվել նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության այլ բաժանմունքներում՝ հաջորդիվ նմուշների փոխադրմամբ, ապահովելով նմուշների եռաշերտ փաթեթավորումը:
3) ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՍԵՆՔ
ա. համապատասխան ցուցանակ
բ. լվացարան, տաք և սառը հոսող ջրի առկայությամբ
գ. նմուշների տեսակավորման մակնշված սկուտեղներ/հաստատոցներ (շտատիվներ)
դ. աշխատանքային սեղան
ե. ցենտրիֆուգ՝ հերմետիկ փակվող կափարիչով
զ. սառնարան/սառցարան ռեակտիվները պահելու համար՝ համապատասխան մակնշմամբ, նմուշների պահպանման սառնարան/սառցարան
է. սենյակային և սառնարանային ջերմաչափեր
ը. մանրէասպան լամպ
թ. նմուշների տեղափոխման հերմետիկ փակվող անջրաթափանց, ախտահանմանն ենթակա բեռնարկղեր
ժ. թափվածքների մաքրման հավաքածու
ժա. թափոնների տեսակավորված տարաներ
ժբ. անհատական պաշտպանական միջոցներ
ժգ. Ախտահանիչ միջոցներ
*սենքը պետք է ունենա բնական կամ արհեստական օդափոխություն
**«բ» և «ե»ենթակետերը պարտադիր են, եթե նմուշների նախնական մշակումն իրականացվում է լաբորատոր տարածքից դուրս՝ նմուշների հավաքագրման կետում
4) ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑ՝ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ա. համապատասխան ցուցանակ
բ. լվացարան, տաք և սառը հոսող ջրի առկայությամբ
գ. հատկացված տարածք՝ նմուշառման դատարկ տարաների տեղադրման (մաքուր գոտի) և վերցված նմուշի տեղադրման (կեղտոտ գոտի) սահմանազատմամբ,
դ. վերցված նմուշների համար նախատեսված բաց կափարիչով բեռնարկղ համապատասխան մակնշմամբ, կեղտոտ գոտում տեղադրելու համար
ե. թափոնների տեսակավորված տարաներ
զ. անհատական պաշտպանության միջոցներ (ձեռնոցներ)
է. Ախտահանիչ միջոցներ
***Վերցված նմուշների տարաների նկատմամբ անհրաժեշտ է սահմանել հսկողություն:
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Բժիշկ կամ բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտացմամբ («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» կամ «կենսաբանություն» կամ «անասնաբուժություն») կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ: Կարելի է համատեղությամբ և/կամ ոչ լրիվ հաստիքով:
2.Միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
3.Կրտսեր բուժաշխատող:»
ժգ. լրացնել 1.48.-րդ կետ հետևյալ բովանդակությամբ
«1.48. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ՆՄՈՒՇՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1) ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ
ա. նմուշների փոխադրման սառնարան-պայուսակ/ներ և/կամ ջերմակարգավորվող թերմոկոնտեյներ/ներ մակնշված պայուսակ՝ նմուշառման ծախսանյութերի և պարագաների համալրմամբ (համաձայն` նմուշառման մեթոդաբանության) և վերջիններիս ցանկով
բ. նմուշների մակնշման պարագաներ
գ. նմուշների փաթեթավորման պարագաներ
դ. առաջին բժշկական օգնության պայուսակ` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով
ե. թափվածքների մաքրման հավաքածու
զ. թափոնների տեսակավորված տարաներ/տոպրակներ
է. անհատական պաշտպանական միջոցներ
ը. Ախտահանիչ միջոցներ
2) ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ
ա. կենսաբանական ախտածին ազդակի նշանի առկայություն՝ դիմապակուն
բ. թափվածքների մաքրման հավաքածու
գ. անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու
դ. Ախտահանիչ միջոցներ
ե. սրահի՝ մաքրման և ախտահանման ենթակա հիգիենիկ և ամբողջական ծածկույթ:
3) Շարժական նմուշառումը մեքենայի սրահում իրականացնելու դեպքում, տրանսպորտային միջոցի համար անհրաժեշտ պահանջներ և պայմաններ`
Տրանսպորտային միջոց, որտեղ առկա է վարորդի խցիկ և առանձին դռնով տարածք՝ հարմարեցված նմուշառման համար:
4) Քիթըմպանային քսուկի (այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով հետազոտության նպատակով նմուշառման շարժական կետի համար սարքավորումներ և բժշկական գործիքներ`
ա. սառնարան (+4⁰C-ից +8⁰C)` նմուշների պահպանման համար՝ սառցախցիկով (սառցե շղթայի տարրերի պահման համար),
բ. նմուշների փոխադրման սառնարան-պայուսակներ և(կամ) ջերմակարգավորվող թերմոկոնտեյներներ՝ նմուշառման ծախսանյութերի և պարագաների համալրմամբ և վերջիններիս ցանկով,
դ. հերմետիկ փակվող/զմրսվող զիպ փականով տոպրակներ,
ե. փորձանոթների տեղադրման շտատիվներ,
զ. նմուշի փոխադրման միջավայրեր և նմուշառման ՝ ձող-վիրախծուծներ,
է. մանրէազերծ մածկաթիակ (միանվագ օգտագործման շպատելներ),
ը. անհետաձգելի բուժօգնության դեղերի և պարագաների հավաքածու (դեղարկղիկ),
թ. բժշկական, սենյակային և սառնարանի ջերմաչափեր,
ժ. չջնջվող և սպիրտով չմաքրվող մարկեր-գրիչներ, մկրատներ,
ժա. անհատական պաշտպանության միջոցներ (ԱՊՄ)՝ ռեսպիրատոր, պաշտպանական ակնոց, բժշկական կոմբինեզոն, ռետինե ձեռնոցներ,
ժբ. տարբեր չափսերի պլաստիկ տոպրակներ՝ նմուշների, կենսաբանական թափոնների, օգտագործված անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) համար,
ժգ. բժշկական պարագաների պահարան,
ժդ. սեղան(ներ) և աթոռ(ներ),
ժե. ախտահանիչներ, ախտահանիչի լուծույթներ,
ժզ. աղբարկղեր՝ կենսաբանական և կենցաղային թափոնների:
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Բժիշկ կամ բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտացմամբ («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» կամ «կենսաբանություն» կամ «անասնաբուժություն») կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ: Կարելի է համատեղությամբ և/կամ ոչ լրիվ հաստիքով:
Կամ միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
- Կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ:
- Վարորդ (փոխադրամիջոցի առկայության դեպքում)՝ վարորդական վկայականի և կենսաբանական նմուշների տեղափոխման և կենսաանվտանգության հարցերով ԱԱԻ-ի կողմից տրված դասընթացի հավաստագրի առկայությամբ:»:
ժդ. լրացնել 1.49.-րդ կետ հետևյալ բովանդակությամբ
«ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ. Ունենում է 2 մուտք՝ անձնակազմի և պացիենտների, որոնք առանձնացված են մյուս կառուցահատվածներից: Սնուցող միջավայրերի պատրաստման բաժինը (կամ սենյակը) և շոգե-գոլորշային մանրէազերծման սենյակը (ավտոկլավարանը) տեղակայվում են հարևանությամբ (սնուցող միջավայրերը պատրաստի գնվելու դեպքում ավտոկլավարանի պահանջը պարտադիր չէ): Յուրաքանչյուր աշխատանքային սենք ապահովվում է ջրամատակարարման, անխափան էլեկտրական սնուցման աղբյուրներով, ջեռուցման և հակահրդեհային համակարգերով։¹
Սույն բժշկական օգնության և սպասարկման տեսակը կարող է կազմակերպվել շարժական փոխադրամիջոց-լաբորատորիայում:
ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1) Շոգեգոլորշային մանէազերծիչ (ավտոկլավ) 1 (վարակազերծման)
2) Շոգեգոլորշային մանէազերծիչ (ավտոկլավ) 2-րդ (մանրէազերծման)
3) Չորա-օդային մանրէազերծիչ (160-250 ՕC- եթե կիրառելի է)
4) Ինկուբատոր թերմոստատ/ներ՝ ըստ հետազոտությունների տեսակներին ներկայացվող պահանջների (առնվազն 2 հատ, տարբեր ջերմաստիճանի)
5) Մանրադիտակ (երկակնյա կամ եռակնյա)
6) Մանրէասպան լամպ՝ քանակը ըստ օդային միջավայրի վարակազերծում կամ մանրէազերծում պահանջող սենքերի թվի
7) Կենսանվտանգության պահարան II դասի (քանակն ըստ հետազոտական սենյակների), *ԱՀԿ դասակարգման 1-2 խմբի ախտածնության մանրէների հետ աշխատանքը կարող է իրականացվել նաև աշխատանքային սեղանի վրա (WHO Laboratory biosafery manual)
8) Ջրի թորման սարք
9) Սառնարան և սառցարան (առանձնացվում է նմուշների, ցանքսերի և ռեագենտների համար)
10) Կշեռք՝ լաբորա
-
Քննարկվել է
19.04.2021 - 04.05.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 7022
Տպել