Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2026-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2026-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

        Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 10․12․2020թ․ N 2026-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետով ՀՀ կառավարության 23․11․2017թ․ N 1495-Ն որոշման հավելվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանված 2021 թվականի մայիսի 1-ը։

Նշված ժամկետը սահմանվել էր հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021թ․ ապրիլի 1-ից գործարկվելու էին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը և պարեկային ծառայությունը։

Միաժամանակ, ի կատարումն ՀՀ վարչապետի մոտ 22․02․2021թ․ կայացած ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստի N Վ/15-2021 արձանագրության 4-րդ կետով տրված հանձնարարականի՝ ստեղծված համակարգը կարգաբերվել և կիրառվում է պարեկի ուսուցման գործընթացում։

Հաշվի առնելով, որ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոն գործարկումը հետաձգվել են, իսկ ներկայումս ընթանում են պարեկի ուսուցման դասընթացները, որի բաղկացուցիչ մաս են կազմում նաև գործնական և պրակտիկ աշխատանքները տեղեկատվական համակարգում, անհրաժեշտ է կատարել ժամկետի փոփոխություն՝ սահմանելով ավտոմատացված տեղեկատվական համակարգի միաժամանակյա գործարկում պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկման հետ:

 

 

       Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է որոշման 3-րդ կետում «2021 թվականի մայիսի 1-ից» բառերը փոխարինել «ավտոմատացված տեղեկատվական համակարգի գործարկման օրվանից» բառերով։ Նշված փոփոխության արդյունքում ՀՀ կառավարության 23․11․2017թ․ N 1495-Ն որոշման խմբագրված հավելվածն ուժի մեջ կմտնի ավտոմատացված տեղեկատվական համակարգի գործարկման օրվանից։

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

Ակնկալվող արդյունքը

       Նախագծի ընդունմամբ կապահովվի ավտոմատացված տեղեկատվական համակարգի  միաժամանակյա գործարկումը Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ։

 

 ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    19.04.2021 - 04.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5371

Տպել