Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
15 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կրիստինա Մուրադյան 22.04.2021 12:45:16 | Վերջին տարիներին մեծաթիվ են մեծ պահանջարկ և ցանկալի համարանիշերի գողությունների դեպքերը: Հանցագործները գողանում են նշված համարանիշերը և դրանց դիմաց խոշոր գումարներ պահանջելով, դրանք հետ են վերադարձնում սեփականատերերին, քանի որ այդ համարանիշերի (զույգի մասին է խոսքը) կորստյան դեպքում մեքենայի սեփականատերը, գործող օրենսդրության համաձայն, ստիպված է նորից վճարել և պետական տուրքը, և ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշի համար սահմանված ողջ վճարը: Ստացվում է իրավիճակ, որ գործող օրենսդրությունը, ըստ էության, նպաստավոր պայմաններ է ստեղծում նշված իրավախախտման համար: Առաջարկվում է 1251-Ն որոշման մեջ, բացի նախագծով նախատեսվող փոփոխությունների, նախատեսել կարգավորումներ, որոնց համաձայն ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի կորստյան դեպքում, քաղաքացին վճարի միայն օրենքով նախատեսված 12.000 դրամ պետական տուրքը և ստանա համարանիշերի կրկնօրինակը` անկախ նրանից թե որերորդ անգամ է համարանիշը կորում: Նման կարգավորման պարագայում, ըստ էության, կվերանան վերոնշյալ իրավախախտմանը նպաստող հանգամանքերը: |