Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը   

Նախագծի ընդունումը պայմանավորված է գործող որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքի և ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում առկա տվյալների անհամապատասխանությունը վերացնելու անհրաժեշտությամբ։

ՀՀ կառավարության 02․04․2020թ․ թիվ 483-Ն որոշման 1-ին կետում, ինչպես նաև գործող որոշման 2-րդ հավելվածում նշված անշարժ գույքի գտնվելու վայրի վերաբերյալ առկա է տեխնիկական վրիպակ։ Նշված թերությունը շտկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 02․04․2020թ․ թիվ 483-Ն որոշման մեջ՝ անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն համապատասխանեցնելով ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում առկա տվյալներին։   

  1. Կարգավորմաննպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է համապատասխանեցնել անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում առկա տվյալներին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
  2. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կվերացվի որոշման մեջ առկա տեխնիկական վրիպակը։ Մասնավորապես, որոշման մեջ նշված անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն կհամապատասխանեցվի ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում առկա տվյալներին, որի արդյունքում կապահովվի անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների անխոչընդոտ իրականացումը:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    14.04.2021 - 29.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5626

Տպել