Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ։

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>>  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2020 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի անձեռնմխելի պաշարներում պահպանվող ձավարեղենի և մակարոնեղենի խմբաքանակները դաշտային պայմաններում ճաշատեսակներ պատրաստելու անհնարինության հանգամանքից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Զինված ուժերի անձեռնմխելի պաշարներում պահպանվող ձավարեղենով և մակարոնեղենով ճաշատեսակների պատրաստումը գործնականում դարձել է անհնարին՝ հաշվի առնելով ժամանակակից պատերազմական գործողությունների ինտենսիվությունը և բնույթը:

 

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինվորական ծառայության ընթացքում հատկացվող սննդամթերքի չափաքանակների արդիականացմանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ ԶՈՒ անձեռնմխելի պաշարներում պահպանվող սննդամթերքը պահպանել պահածոյացված վիճակում (N 2 չափաքանակ), ինչի համար համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակվել է պատերազմական ժամանակաշրջանի համար նոր չափաքանակներ, որում ձավարեղենը և մակարոնեղենը փոխարինվել են պահածոյացված պատրաստի ճաշատեսակներով, ինչը հնարավորություն կընձեռի անձնակազմին օրվա հասանելիք սննդամթերքը հատկացնել անհատական փաթեթավորմամբ իսկ տեղափոխման գործընթացը կիրականացվի ավելի արագ: Արդյունքում, մարտական գործողությունների ընթացքում, սննդի ընդունման գործընթացի շրջանակներում հնարավոր կլինի խուսափել անհարկի կուտակումներից:

Միևնույն ժամանակ անձնակազմին հատկացվող սննդատեսակների բազմազանությունը ապահովելու, կալորիականությունը բարձրացնելու, ինչպես նաև հատկացվող տեսականին ավելի հագեցնելու նպատակով փոփոխություն է նախատեսվում նաև N1 (հիմնական), N3 (օդաչուական), N4 (հոսպիտալային), N5 (սաների), N6 (մարտական հերթապահության, N7 (համազորային չոր օրապահիկ), N10 և N12 (սննդամթերքի փոխարինումների) չափաքանակներում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

 

 

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունումը կապահովի ՀՀ ԶՈՒ անձնակազմի պարենավորման գործընթացի արդյունավետոթյան բարձրացումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում  փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

          Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

  • Քննարկվել է

    14.04.2021 - 30.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5238

Տպել