Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ                

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

  2021 թվականի --------------- N    - Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել, որ`
  • գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ, Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 11 արձա­նա­գրային, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ, Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվա­կանի մարտի 29-ի N 327-Լ, Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում, ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ամբողջական կամ մասնակի կորուստներ ունեցող շահառուների համար, Ֆինանսական կառույցների կողմից վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար կարող են երկարաձգվել մինչև վեց ամիս` համայնքի ղեկավարի (բնակավայրի վարչական ղեկավարի) կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ,
  • սույն որոշման 1-ին կետի 1–ին ենթակետում նշված որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի այն շահառուները, որոնք ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ունեցել են ամբողջական կամ մասնակի կորուստներ, որի հետևանքով  2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո առաջացել են տվյալ վարկի կամ լիզինգի մասով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ կամ Ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» օբյեկտիվ չափանիշների վարկը կամ լիզինգը  ստանդարտ դասով դասակարգված չէ, մինչև սույն որոշման 1-ին կետի 1–ին ենթակետում նշված արտոնյալ ժամկետի ավարտը դիտարկվում են որպես վարկի կամ լիզինգի սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շահառուներ,

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.04.2021 - 20.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6476

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.04.2021

Հիմնականում համամիտ լինելով օրինագծի գլխավոր նպատակի հետ, այդուհանդերձ ունենք լուրջ մտահոգություններ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության առումով: Նախ պետական բյուջեի պակասուրդի սպառնացող մեծացման պարագայում այն կավելան ևս 100 մլն ՀՀ դրամով: Այս պարագայում մեզ շատ է անհգնստացնում նախատեսված ծրագրերի իրականացման արդյունքում պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքն ու ձեռք բերված ծրագրային արդյունքային ցուցանիշները: Այդ մասին ոչինչ չկա օրինագծի հիմնավորման մեջ: Հետևաբար կարծում ենք, որ հասարակությունը կարիք ունի ունենալու այդ ծրագրերի իրականցման մասին ամբողջական ու արժանահավատ տեղեկատվություն, որպեսզի որոշում կայացնի պետական բյուջեն նորից ծանրաբեռնելու մասին: Ամփոփելով վերոհիշյալը, դեմ ենք արտահայտվում օրինագծին և առաջարկում ենք դրան անդրադառնալ ավելի ուշ՝ ծրագրերի իրականացման արդյունքների մասին բավարար տեղեկատվություն ունենալուց հետո: Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ

Վահե Մանուկյան

06.04.2021

Եթե՞ տարածքները անցել են Ադրբեջանին՝ ապա այդ տարածքի բնակիչների վարկերը պետք է զրոյացվեն պետության հաշվին։ Օրինակ եթե՞ մարդը վարկա վերցրել և անասնագոմ է կառուցել։ Հիմա մարդը մեղավոր չի, որ իրա անասնագոմը չի փոխհատուցվում պետության կողմից։

Արտակ Պողոսյան

05.04.2021

Սույն նախագիծի 1-ին կետի առաջին պարբերությամբ սահմանված «կարող են երկարաձգվել մինչև վեց ամիս` համայնքի ղեկավարի (բնակավայրի վարչական ղեկավարի) կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ» կրում եմ կոռուպցիոն ռիսկեր և գաղափարապես անընդունելի են: Մասնավորապես. 1. «Կարող են» արտահայտությունը ենթադրում է, որ երկարաձգումը նաև կարող է մերժվել, ինչը անընդունելի այն դեպքում, երբ առերևույթ առկա է ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ամբողջական կամ մասնակի կորուստներ ունեցող շահառուների: Ուստի «կարող են երկարաձգվել մինչև վեց ամիս» բառը անհրաժեշտ է փոխարինել «երկարաձգվելու են վեց ամսով, եթե շահառուն ավելի կարճ ժամկետ չի առաջարկում» բառերով: 2. Ինչ է նշանակում համայնքի ղեկավարի կողմից տեղեկանք, ինչի համար է անհրաժեշտ այդ տեղեկանքը: Սա զուտ հռետորական հարցեր չեմ: Խնդիրը կայանում է նրանում, որ շահառուները արդեն իսկ ժամանակին տրամադրել բոլոր փաստաթղթերը և իրավական հիմքը գործունեության համար ծրագրի շահառու դառնալու համար: Ուստի, պետական կառավարման մարմինները կարող են իրենց խողովակներով ճշտել առկա իրավիճակը և շահառուի դիմումի հիման վրա ցուցաբերել համապատասխան ժամկետների երկարաձգումը: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև այն հանգամանքը, որ մանրամասն նկարագրված չէ տեղեկանքի տրամադրման ձևերը, եղանակները, որ դեպքում տրամադրվում է, իսկ դեպքում տեղեկանքը չի տրամադրվում շահառուներին համայնքի ղեկավարի կողմից առաջարկվող գործընթացն որակվում է՝ վարչական բեռ տնտեսության և բիզնես միջավայրի վրա ազդեցության գնահատման սկզբունքների հիման վրա: Ուստի պարունակում է կոռուպցիոն ռիսկեր:

Տեսնել ավելին