Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Լիզինգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման կարգը հաստատելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԼԻԶԻՆԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 

  1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

«Լիզինգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ  կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական գույքի կառավարման հայեցակարգը հաստատելու մասին» N 1834-Լ որոշման N 7 հավելվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Լիզինգի կիրառմամբ ՀՀ պետական սեփականություն համարվող գույքի օտարման գործընթացի կազմակերպմանն ուղղված առաջարկությունների և անհրաժեշտ իրավական ակտերի մշակման համար պետական գույքի կառավարման կոմիտեն  (այսուհետ՝ Կոմիտե) ուսումնասիրել է լիզինգի կիրառման միջազգային փորձը և այդ հարաբերությունների վիճակը Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, բազմակողմանի քննարկվել են հետևյալ խնդիրները.

  1. անշարժ գույքի բնագավառում լիզինգի էությունը՝ դրա կիրառման առանձնահատկությունները,
  2. անշարժ գույքի լիզինգի կիրառման տնտեսական արդյունքները,
  3. լիզինգի առարկայի և լիզինգի պայմանագրի առանձնահատկությունները,
  4. առանձնացնել լիզինգային հարաբերություններ իրականացնող սուբյեկտների կազմը,
  5. լիզինգային ծառայությունների մատուցման միջազգային փորձի հիման վրա բացահայտել լիզինգի զարգացման խոչընդոտները և այդ խոչընդոտները վերացնելու ճանապարհները:

Ուսումնասիրության արդյունքում ընդունելի համարվեց ներկայացվող որոշման նախագիծը, որը համարվում է պիլոտային ծրագիր, հավանության դեպքում այն կդառնա հետագայում  կիրառելի:

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ-ում գործող իրավական դաշտը ամբողջությամբ հստակ չի կանոնակարգում լիզինգային գործարքների իրականացման ողջ գործընթացը և դրա առանձնահատկությունները: Այդ տեսանկյունից, հաշվի առնելով լիզինգի միջազգային փորձը և լիզինգային գործընթացը հստակ և ամբողջական կանոնակարգելու անհրաժեշտությունը, նախատեսվում է ՀՀ-ում ընդունել համապատասխան որոշում, որով կառաջարկվի՝

սահմանել լիզինգի կիրառմամբ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ քայլերը,

որոշել լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա պետական գույքի կազմը և արժեքը,

սահմանել մասնագիտացված կազմակերպությունների և բանկերի ու լիզինգառուների միջև փոխհարաբերությունների հիմնական սկզբունքները:

Որոշման ընդունումը բխում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 677-684–րդ հոդվածների պահանջներից:

 

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ  կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական գույքի կառավարման հայեցակարգը հաստատելու մասին» N 1834-Լ որոշման N 7 հավելվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով նախապատրաստվել է «Լիզինգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է սահմանել անհրաժեշտ քայլերի բովանդակությունը, ժամկետները և պատասխանատու մարմինները, ինչպես նաև այն մոտեցումները, որոնք ընդունելի են լիզինգ կիրառմամբ պետական սեփականություն համարվող գույքի  օտարման գործընթացի կազմակերպման համար:

2.Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում՝ կակտիվանա պետական գույքի լիզինգի կիրառմամբ օտարման գործընթացը: Լիզինգի կիրառմամբ պետական գույքի օտարման գործընթացը թույլ կտա ապահովել գույքի պահպանությունը, օգտագործումը և գույքի օգտագործումից շահույթի ստացումը, ինչի հաշվին կավելանան նաև պետական բյուջեի մուտքերը:

  • Քննարկվել է

    31.03.2021 - 15.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի օտարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5465

Տպել