Լրամշակման փուլում է
ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
---- ----------- 2017 թվականի № - Ն
ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել «Պարտադիր ապահովագրման ենթակա առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկ»-ը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
_________ _____ № - Ն որոշման
ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿ
Հ/Հ |
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
|
I. Քիմիայի ոլորտ |
1. |
Քլորի և դրանց միացությունների արտադրության օբյեկտներ |
2. |
Սինթետիկ կաուչուկի արտադրության օբյեկտներ |
3. |
Ացետիլենի արտադրության օբյեկտներ |
4. |
Ամոնիակի արտադրության օբյեկտներ |
5. |
Պարարտանյութերի արտադրության օբյեկտներ |
6. |
Սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի արտադրության օբյեկտներ |
7. |
Քիմիական ռեակտիվների արտադրության օբյեկտներ |
8. |
Նավթավերամշակման և նավթաքիմիական մթերքների արտադրության օբյեկտներ |
9. |
Քիմիա-դեղագործական, սպիտակուցա-վիտամինային նյութերի արտադրության օբյեկտներ |
10. |
Ջրի էլեկտրոլիզի եղանակով ջրածնի ստացման արտադրության օբյեկտներ |
11. |
Ամոնիակային սառնարանային կայանքների օբյեկտներ |
|
II. Մետաղագործության (սև,գունավոր) ոլորտ |
12. |
Հումքի բովախառնուրդի նախապատրաստման արտադրության օբյեկտներ |
13. |
Թրծման վալցամշակման արտադրամասերի օբյեկտներ |
14. |
Ձուլման և էլեկտրաջերմային եղանակով մետաղների ստացման արտադրամասեր |
15. |
Մետաղների զտման արտադրամասերի օբյեկտներ |
16. |
Փոշեկորզման և գազազտման օբյեկտներ |
17. |
Գունավոր մետաղների վերամշակման օբյեկտներ |
18. |
Կարծր համաձուլվածքների և դժվարահալ մետաղների ստացման օբյեկտներ |
19. |
Սնդիկի, ծծմբային նատրիումի, ծծմբային թթվի և դրանց միացություննների ստացման և պահման օբյեկտներ |
20. |
Արգոնի, ազոտի արտադրության օբյեկտներ |
21. |
Խողովակների տաք և սառը գլանման օբյեկտներ |
|
III. Հանքարդյունաբերության ոլորտ |
22. |
Օգտակար հանածոների ստորգետնյա եղանակով մշակվող հանքահորեր, հանքարաններ, հանքափորվածքներ |
23. |
Հանքահարստացման (հարստացուցիչ) ֆաբրիկաների օբյեկտներ |
24. |
Հանքահորաշինական օբյեկտներ |
25. |
Հորատապայթեցման տեղամասերի օբյեկտներ |
26. |
Ներհանքային (հանքահորային) տրանսպորտի և վերհան կայանքների օբյեկտներ |
27. |
Պոչամբարային (շլամային) տնտեսության օբյեկտներ |
28. |
Ապարների լցակույտերի օբյեկտներ |
29. |
Արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների արտադրության, տեղափոխման, պահման օբյեկտներ, այդ թվում՝ստորգետնյա օբյեկտներ |
|
IV. Գազի և հեղուկ վառելիքի տնտեսության ոլորտ |
30. |
Հեղուկ գազի անշարժ և շարժական գազալցավորման կայաններ |
31. |
Ավտոմոբիլային գազալցավորման ճնշակային կայաններ |
32. |
Ստորգետնյա գազահորեր |
33. |
Գազի և նավթամթերքների պահման մեծածախ պահեստարաններ |
34. |
Հեղուկ նավթամթերքների (բենզին,դիզվառելիք) ավտոմոբիլային լցավորման կայաններ |
|
VI. Շինարարական նյութերի արտադրության ոլորտ |
35. |
Ցեմենտի արտադրության օբյեկտներ |
36. |
Կրի (դոլոմիտի) արտադրության օբյեկտներ |
VII. Սննդարդյունաբերության ոլորտ |
|
37. |
Բուսական հումքի մշակման, պահման պայթյունահրդեհավտանգ արտադրական օբյեկտներ |
|
VIII. Ամբարձիչ սարքավորումների ոլորտ |
38. |
Մարդատար ճոպանուղիների օբյեկտներ |
39. |
Կարուսելների օբյեկտներ |
-
Քննարկվել է
13.07.2017 - 28.07.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 11944
Տպել