Հիշել նախագիծը

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին ավագանու որոշման նախագիծը կազմվել է հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի բնակարանային կոմունալ տնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2020 թվականի մարտի 11-ի N Ք-660 ):       
2021 թվականի համար Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու  մասին որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի հիման վրա:          
Հաշվի առնելով համայնքի սեփականություն հանդիսացող լուսավորության հենասյուների օգտագործմամբ մալուխային կոմունիկացիաների անցկացման համար տնտեսվարող սուբյեկտների պահանջակը և նպատակ ունենալով խթանել համայնքի տնտեսության մեջ հեռահաղորդակցության  ոլորտի զարգացումը Աբովյան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար է սահմանված  ամսական 500 դրամ՝ յուրաքանչյուր հենասյան համար:
Սակայն գործնականում ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ հենասյուները գերծանրաբեռնված են և նշված գումարով հնարավոր չէ պահպանել և վերանորոգել դրանք, ուստի առաջարկվում է  Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճարը սահմանել ամսական 500 (հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան  մեկ լարանցման համար:      
Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վճար սահմանելով բյուջեն համալրվում է լրացուցիչ եկամուտներով, որը հնարավորություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին բացի պարտադիր լիազորություններից, իրականացնել նաև կամավոր լիազորություններ:
Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 
Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին ավագանու որոշման նախագծի առնչությամբ Աբովյան համայնքի բյուջեի ծախսային մասում  փոփոխություններ չեն սպասվում, իսկ եկամուտներն ավելանում են 1 232 000 (մեկ միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար) դրամով / համայնքում առկա է 1232 հատ հենասյուն/:

 

  • Քննարկվել է

    22.03.2021 - 07.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5289

Տպել