«Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը պայմանավորված է տեխնիակական կանոնակարգման օրենսդրության փոփոխությամբ և արդյունքում՝ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո էներգետիկայի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համար իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս Էներգետիկայի բնագավառի տեխնիկական կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք համաձայն գործող Տեխնիկական կանոնակարգման մասին օրենքի պահանջների՝ չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր և հետևաբար, չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում: Այդ կապակցությամբ ներկայումս մեկնարկել է նշված իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման գործընթացը ու մշակվել են դրանց փոխարինող իրավական ակտեր, որոնք չեն հանդիսանում տեխնիկական կանոնակարգեր:
Էներգետիկայի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքով վերապահված գործառույթները` տեխնիկական ստուգումները, պատահարների մասնագիտական քննությունները, էներգատեղակայանքների գործարկման եզրակցության տրամադրումը, ՀՀ քաղաքացիներից և տնտեսվարող սուբյեկտներից ստացված դիմում-բողոքների ուսումնասիրությունները իրականացվում են տեխնիկական կանոնակարգերով: Հետևաբար՝ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո տեսչական մարմինը հնարավորություն չի ունենա իրականացնել էներգետիկայի և էներգասպառման ոլորտում իրեն վերապահված գործառույթները:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում, որը իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո, հնարավորություն կընձեռի վերահսկողություն իրականացնել, տեխնիկական կանոնակարգերով սահմանված պայմանների և պահանջների զատ, նաև նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պայմանների և պահանջների նկատմամբ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կստեղծվեն իրավական հիմքեր՝ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո, էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության իրականացման համար:
-
Քննարկվել է
17.03.2021 - 01.04.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 5579
Տպել