Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Հայաստանի Հանրապետութան կառավարության «Ապոստիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմիններ նշանակելու մասին» 1995 թվականի հունվարի 13-ի թիվ 15 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 15 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ներկա իրավիճակ

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանվել են պետական լիազորված այն մարմինները, որոնք իրավասու են ապոստիլով վավերացնել պաշտոնական փաստաթղթերը: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում կազմված և տրված պաշտոնական փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից, բացառությամբ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդման, հետախուզման և դատվածության բացակայության մասին տեղեկանքների, որոնք ապոստիլով վավերացվում են արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից: Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ ներկայացված պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացվում են արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից:

 Մինչ Օրենքի ուժի մեջ մտնելը Արդարադատության նախարարության և Արտաքին գործերի նախարարությունների կողմից պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը իրականացվում էր հիմք ընդունելով Կառավարության 13.01.1995թ. թիվ 15 որոշումը, որի առկայության նպատակահարմարությունը վերացել է Օրենքի ընդունմամբ, այդ թվում՝ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի լույսի ներքո:

 

Առաջարկվող լուծումները

Ուժը կորցրած ճանաչել Կառավարության 13.01.1995թ. թիվ 15 որոշումը:

Ակնկալվող արդյունք 

Հայաստանի Հանրապետության պետական մարմինների՝ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու իրավասությունը սահմանվում և կարգավորվում է Օրենքով:

  • Քննարկվել է

    11.03.2021 - 26.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Միջազգային հարաբերություններ

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5855

Տպել