Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարության 16.07.2020թ.-ի «Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1177-Ն որոշման 1-ին կետով ՀՀ ոստիկանության ենթակայության «Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) վերակազմակերպման ձևով վերակազմակերպվում է «Երեխայի զարգացման կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ)՝ հիմնադրի լիազորությունները փոխանցելով Երևան համայնքին։
Նշված որոշման 3-րդ կետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ N 04062020-01-0217, N 04062020-01-0099, N 04062020-01-0167)՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 106/1 շենքի 90 հասցեում գտնվող՝ 1153.3, 284.2 և 117 քառ. մետր մակերեսներով տարածքները՝ 866.200.000 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք), հետ վերցնել և ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ ՀՈԱԿ-ին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու համար: Մինչդեռ նպատակահարմար է նշված գույքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Երևան համայնքին։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է որոշման 3-րդ կետով նշված գույքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Երևան համայնքին՝ ապահովելով «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի վերակազմակերպման և կազմակերպության գործունեության անխափան գործընթացը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Երեխայի զարգացման կենտրոն ՀՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու համար Կազմակերպության գույքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կտրամադրվի Երևան համայնքին։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
06.03.2021 - 21.03.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 5623
Տպել