Հիշել նախագիծը

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 356-րդ հոդվածի 5-րդ մասում «(այսուհետ` զինծառայող)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև  աշխարհազորայինները և երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձինք՝ Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի զինված պաշտպանություն կամ մարտական գործողություններ իրականացնելիս:» բառերը:

 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

        

              2021թ. ___________

Երևան

ՀՕ-      -Ն

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 72-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «երկրապահ կամավորականի» բառերից հետո լրացնել « , աշխարհազորայինի» բառերը:

 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

        

              2021թ. ___________

Երևան

ՀՕ-      -Ն

 
  • Քննարկվել է

    04.03.2021 - 19.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6416

Տպել

Առաջարկներ`

Արմինե Ղազարյան

11.03.2021

Նախ, եթե սույն իրավակարգավորման նպատակը աշխարհազորայինի իրավական կարգավիճակի հստակեցումը լիներ, ապա դրա կողքին պետք է ընդունվեին նաև աշխարհազորայինի սոցիալական երաշխիքների ու մասնավորապես աշխատավարձի հետ կապված կարգավորումները: Մինչդեռ առ այսօր դրանք շարունակում են թերի մնալ: Եվ երկրորդ, հարցի բարոյական կողմը, որն էլ այս հարցում հենց վճռորոշ գործոն է: Մինչ 2020 թվականի պատերազմը մենք անցել ենք ևս երկու պատերազմի միջով, որոնց ժամանակ բնականաբար եղած կլինեն օրինակ՝ դասալքության կամ մարտի դաշտը լքելու հանցակազմը հիշեցնող երևույթներ, սակայն դրանք ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ բնույթ չեն կրել և որևէ կերպ չեն ազդել ու չէին էլ կարողանա ազդել պատերազմի ելքի վրա: Տպավորություն է, թե նախագծի նպատակը ամեն գնով մեր հայրենակիցներին հետ պահելն է անհրաժեշտության դեպքում ընդգրկվել աշխարհազորի համակարգում: Թե՞ տպավորություն չէ:

Տեսնել ավելին