Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել նոր 7.1 մասով հետևյալ բովանդակությամբ.

«7.1 Առողջական վիճակի բերումով ժամանակավորապես անգիտակից վիճակում գտնվող կամ կենտրոնական նյարդային համակարգի խանգարման հիվանդություններով պայմանավորված ժամանակավորապես շարժվելու ունակությունը կորցրած անձանց անձնագիր տրամադրվում է առաջին հերթի ժառանգի /հայր, մայր, ամուսին, զավակ/ դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Սույն մասով նախատեսված դեպքում դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության կողմից տրված փաստաթուղթը` անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ հիվանդության հետևանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով:»

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «ծննդյան վայրը» բառերից հետո լրացնել «(պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող անձնագիրը: Նոր անձնագիրը տրամադրվում է հին անձնագիրը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Քաղաքացուն չվերադարձված կամ անձնագրային ծառայությունում գտնվող՝ օգտագործման համար ոչ պիտանի, անվավեր, սխալ տրված, խոտանված կամ օրենքով սահմանված այլ դեպքերում և կարգով անձնագրային ծառայություն վերադարձված անձնագրերի ոչնչացման կարգը սահմանում է ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարը»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասի 6-րդ կետում և 10-րդ մասի 3-րդ կետում «զինվորական կցագրման վկայական» բառերը փոխարինել «նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ», իսկ «զինվորական գրքույկ» բառերը «զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «1-2-րդ» բառերը փոխարինել «2-րդ»   բառով:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում «6-րդ մասի» բառերը փոխարինել «6-րդ և 7.1-րդ մասերի,» բառերով, իսկ «15-րդ մասի» բառերից հետո լրացնել «6-րդ,» բառով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 


Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

Հայաստանի Հանրապետության Օրենքը

«Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումՆԵՐ կատարելու մասին

 

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել նոր 4.1 մասով հետևյալ բովանդակությամբ.

«4.1 Առողջական վիճակի բերումով ժամանակավորապես անգիտակից վիճակում գտնվող կամ կենտրոնական նյարդային համակարգի խանգարման հիվանդություններով պայմանավորված ժամանակավորապես շարժվելու ունակությունը կորցրած անձանց նույնականացման քարտ տրամադրվում է  առաջին հերթի ժառանգի /հայր, մայր, ամուսին, զավակ/ դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Սույն մասով նախատեսված դեպքում դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության կողմից տրված փաստաթուղթը` անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ հիվանդության հետևանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով:»

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «ծննդյան վայրը» բառերից հետո լրացնել «(պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետում «զինվորական կցագրման վկայական» բառերը փոխարինել «նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ», իսկ «զինվորական գրքույկ» բառերը «զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նույնականացման քարտը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող նույնականացման քարտը: Նոր նույնականացման քարտը տրամադրվում է հին նույնականացման քարտը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Քաղաքացուն չվերադարձված կամ անձնագրային ծառայությունում գտնվող՝ օգտագործման համար ոչ պիտանի, անվավեր, սխալ տրված, խոտանված կամ օրենքով սահմանված այլ դեպքերում և կարգով անձնագրային ծառայություն վերադարձված անձնագրերի ոչնչացման կարգը սահմանում է ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարը»:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «1-2-րդ» բառերը փոխարինել «2-րդ» բառով, իսկ 3-րդ նախադասությունը հանել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    02.03.2021 - 17.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6855

Տպել

Առաջարկներ`

Մելեա Միլիտոսյան

03.03.2021

Բարև Ձեզ , ես Մելեա Միլիտոսյանն եմ, աուտիզմ ունեցող երեխայի մայր։ Չեմ աշխատում, որովհետև երեխայիս խնամակալը ես եմ. դպրոց, ցերեկային կենտրոններ ես եմ ուղեկցում, և այդ օրակարգով հնարավոր չէ աշխատանք գտնել։ Դպրոցում նստում եմ իր կողքին, քանի որ միայնակ չի կարող կենտրոնանալ, առաջադրանք կատարել. կաղմկի ու կխանգարի մյուս երեխաների դասը։ Իմ դերը շատ ֆունկցիոնալ չի դասարանում, քանի որ ես ինչքան էլ որ ճանաչում եմ երեխայիս, գիտեմ իր կարողությունները, ես մասնագետ չեմ, ու դասապրոցեսին մասնակցելը վերածվում է սիրողական պրոցեսի՝ կետգծեր, նկարել, ներկել։ Սրան ազդում է նաև իմ` իր ծնողը լինելու փաստը, քանի որ էմոցիոնալ առումով ծնողը ավելի զիջող և ավելի զգացմունքային է, իսկ երեխան` զգալով` ավելի այդ փաստերից օգտվող։ Բոլոր հանգամանքները աղաղակում են այն մասին, որ ուղեկցորդը դպրոցում անհրաժեշտություն է։ Իսկ իմ ընտանիքի պես վարձով ապրող ընտանիքները լրացուցիչ 3_4000 դրամ իրենց թույլ տալ չեն կարող, հատկապես երբ այլ թերապիաների էլ է հաճախում երեխան։ Ես ունեմ հիասքանչ առաջարկ, որը կարող է բավարարել ծնողի պահանջը՝ երեխային լիարժեք ներառելու դասապրոցեսին, և այդ առաջարկս պետությունից ֆինանս չի պահանջում։ Հատուկ ֆակուլտոտում սովորող ուսանողները, երբ արդեն որոշակի բազային գիտելիքներ ունեն և իրենց անհրաժեշտ է պրալտիկա, կարող են պրակտիկան անցկացնել ներառական դպրոցներում, ճանաչել երեխաներին , հավաքել ահռելի փորձ ու զուգահեռաբար անվճար ուղեկցորդ դառնալ դպրոցում սովորող հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։ Խնդիրներ գուցե առաջանան, սկզբնական անփորձ վիճակից, բայց դպրոցում կան հոգեբաններ, լոգոպեդներ, հատուկ մանկավարժներ և ծնողներ ու դպրոցում սովորող նորմատիպ երեխաներ, որոնք կարիքի դեպքում մեծ սիրով կհասնեն օգնության ։ Սիրով կսպասեմ հետադարձ կապի։

Տեսնել ավելին