OԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1491-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «...........» 2021 թվականի N ...... -Ն
OԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Ստեղծել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե:
- Հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կազմը ՝ համաձայն հավելված N 1-ի:
- Քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնին սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը:
- Հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը` համաձայն հավելված N 2-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021թ. ____________
ք.Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թ.
N _____Ն որոշման
ԿԱԶՄ
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (կոմիտեի նախագահ)
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ (կոմիտեի տեղակալ)
- Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ
- Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինների ղեկավար (համաձայնությամբ)
- Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդային երթևեկության կառավարման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներ (համաձայնությամբ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2021 թ.
N _____Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեն (այսուհետ` ազգային կոմիտե) օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի ուսումնասիրման և դրանց պարզեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության պետական կառվարման համակարգի մարմիններին առաջարկություններ ներկայացնող մարմին է:
- Ազգային կոմիտեն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) փաստաթղթերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով` գործելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան:
- Ազգային կոմիտեի կանոնադրությունը մշակվել է միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի դրույթներին համապատասխան:
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
- Ազգային կոմիտեի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
1) օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի մշակումը, դրա մեջ փոփոխությունների ու լրացումների կատարման նախապատրաստումը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.
2) օդային փոխադրումներին առնչվող մաքսային և այլ ընթացակարգերի հետ կապված քաղաքականությանը վերաբերող հարցերի ուսումնասիրությունը.
3) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության վարչապետին և համապատասխան պետական կառվարման համակարգի մարմիններ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը.
4) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, համապատասխան պետական կառվարման համակարգի մարմիններին և այլ կազմակերպություններին օդային փոխադրումների մասին տեղեկատվության պարբերաբար տրամադրումը.
5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների ընթացակարգերի ուսումնասիրությունների իրականացումը:
III. ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
- Ազգային կոմիտեի կազմը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ազգային կոմիտեն բաղկացած է կոմիտեի նախագահից, տեղակալից և անդամներից:
- Ազգային կոմիտեն գլխավորում է կոմիտեի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:
- Ազգային կոմիտեի նախագահը`
1) ղեկավարում է ազգային կոմիտեի գործունեությունը.
2) նշանակում է ազգային կոմիտեի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.
3) հրավիրում և վարում է ազգային կոմիտեի նիստերը.
4) ներկայացնում է ազգային կոմիտեն այլ մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում:
- Ազգային կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:
- Ազգային կոմիտեի նիստերը գումարվում են ազգային կոմիտեի նախագահի կամ, նրա հանձնարարությամբ կոմիտեի տեղեկալի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Ազգային կոմիտեի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է ազգային կոմիտեի անդամների առնվազն 2/3-ը:
- Ազգային կոմիտեի նիստերը վարում է ազգային կոմիտեի նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, կարող է վարել ազգային կոմիտեի տեղակալը կամ ազգային կոմիտեի անդամներից մեկը:
- Ազգային կոմիտեի նիստի օրակարգը կազմում է ազգային կոմիտեի քարտուղարը` ազգային կոմիտեի անդամների ներկայացրած հարցերի հիման վրա:
- Ազգային կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան վերաբերող մյուս անհրաժեշտ նյութերը հանձնվում են ազգային կոմիտեի անդամներին` ոչ ուշ, քան նիստից 3 աշխատանքային օր առաջ:
- Ազգային կոմիտեի անդամները նիստից 2 օր առաջ կարող են ներկայացնել առաջարկություններ կամ նոր հարցեր` նիստի օրակարգում ընդգրկելու համար:
- Ազգային կոմիտեի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա անդամների 2/3-ը: Յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում Ազգային կոմիտեի նախագահի ձայնը վճռորոշ է:
- Ազգային կոմիտեի որոշումներն ստորագրում է ազգային կոմիտեի նախագահը: Եթե ազգային կոմիտեի որևէ անդամ ընդունված որոշման վերաբերյալ ունի այլ կարծիք, ապա, նրա ցանկությամբ, այն գրավոր կցվում է ազգային կոմիտեի որոշմանը:
- Ազգային կոմիտեի նախագահի հրավերով` ազգային կոմիտեի նիստին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:
- Ազգային կոմիտեի նիստերն արձանագրվում են: Ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններն ստորագրում են տվյալ նիստը վարողը և քարտուղարը: Ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններում նշվում են`
1) նիստի անցկացման վայրը և տարեթիվը.
2) նիստի մասնակիցների մասին տեղեկությունները.
3) նիստի օրակարգը.
4) նիստում կատարված քննարկումների մասին տեղեկությունները.
5) նիստում ընդունված որոշումների և առաջարկությունների մասին տեղեկությունները:
- Ազգային կոմիտեի քարտուղարը նշանակվում է ազգային կոմիտեի նախագահի կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների թվից: Ազգային կոմիտեի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները և ազգային կոմիտեի անդամների միջև համակարգում տեղեկատվության փոխանակումը:
- Ազգային կոմիտեի տեղակալն և անդամն իրավունք ունի`
1) նախապես ծանոթանալու օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրին, ազգային կոմիտեի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.
2) ծանոթանալու ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններին.
3) ելույթ ունենալու ազգային կոմիտեի նիստում.
4) ազգային կոմիտեի նիստում ներկայացնելու առաջարկություններ.
5) կազմակերպելու ազգային կոմիտեի քննարկմանն իր կողմից ներկայացվող հարցերի նախապատրաստումը:
- Ազգային կոմիտեի անդամը պարտավոր է`
1) մասնակցել ազգային կոմիտեի աշխատանքներին.
2) իր իրավասության սահմաններում ապահովել ազգային կոմիտեի և ազգային կոմիտեի նախագահի կողմից իրեն արված առաջարկությունների կատարումը` իր կողմից ներկայացված բնագավառի գործառույթների շրջանակում.
3) ապահովել աշխատանքային գործունեության ընթացքում իրեն հայտնի դարձած առևտրային, պետական և ծառայողական կամ այլ գաղտնիքի պահպանությունը:
- Ազգային կոմիտեի աշխատանքների կազմակերպական, տեխնիկական, տեղեկատվական և վերլուծական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
- Ազգային կոմիտեն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:
- Ազգային կոմիտեի անդամներն ազգային կոմիտեի աշխատանքներին մասնակցելու համար չեն վարձատրվում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «...........» 2021 թվականի N ...... -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1491-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1491-Ն որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021թ. ____________
ք.Երևան
-
Քննարկվել է
18.02.2021 - 06.03.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ավիացիա, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 5179
Տպել