Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 1202-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի

թիվ 1202-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Կապի­տալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին թիվ 1202-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 8.1.2-րդ կետով սահմանված՝ «Շահաբաժինների և տոկո­սա­յին եկամուտների համար եկամտային հարկի և շահութահարկի հարկման հան­րա­գու­մար բեռի առնչությամբ երկարաժամկետ քաղաքականության որոշում, այդ թվում՝ արդեն տրա­մադրված հարկային արտոնությունների գործողության ժամկետները հստակեցնելով շուկայի մասնակիցների համար» միջոցառման կատարման ժամկետը վերանայելն է:

  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները.

Ներկայումս նշյալ միջոցառման կատարման ժամկետ է սահմանված 2021 թվականի մարտի 31-ը:

Խնդիրը կայանում է նրանում, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայ­մա­նա­վոր­վածություն է ձեռք բերվել նշյալ միջոցառման կատարման ուղղու­թյամբ աշխա­տանք­ներն իրա­կանացնելու համար տեխնիկական օժանադակություն ստա­նալու նպա­­տակով, որը նախա­տեսվում է իրա­կա­նացնել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Կապի­տալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին թիվ 1202-Լ որոշման 1-ին կետով հաս­տատված հավելվածի 8.1.2-րդ կետով սահմանված միջոցառման կատարման ժամկետ սահ­մանել 2021 թվականի հունիսի 30-ը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հան­րապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Կապի­տալի շուկայի զար­գացման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1202-Լ որոշման 1-ին կետով հաս­տատ­ված հավել­վածի 8.1.2-րդ կետով սահմանված միջոցառման ժամ­կետն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

       Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Կապի­տալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1202-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 8.1.2-րդ կետով սահ­ման­­ված միջոցառման կատարման ժամկետ սահմանել 2021 թվականի հունիսի 30-ը:

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1202-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1202-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախա­գծի ընդուն­­ման առն­­չու­թյամբ այլ իրա­վական ակտե­րի ընդունման անհ­րա­­ժեշ­տու­թյուն չի առա­ջանա:

   

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1202-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1202-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­­­մամբ պետա­­­կան բյուջեի եկա­մուտ­նե­րի էական նվազեցում կամ ծախ­սե­րի ավե­լա­ցում չի ակն­կալ­­­­վում:

 

 

  • Քննարկվել է

    15.02.2021 - 02.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5376

Տպել