Հիշել նախագիծը

ՎԱՐԱԶԴԱՏ ՀՈՎԻԿԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՎԱՐԱԶԴԱՏ  ՀՈՎԻԿԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Վարազդատ Հովիկի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Վարազդատ Հովիկի Սուքիասյանը (ծնվ.՝ 1994 թվականի նոյեմբերի 24-ին, հաշվառման հասցեն՝  ՀՀ, Արարատի մարզ, գ.Մարմարաշեն, 32-րդ փող., տ. 8), ՀՀ կառավարության  2018 թվականի հուլիսի 19-ի թիվ 796-Ա որոշմամբ ասպիրանտուրայում ուսանելու համար ստացել է տարկետում: Նույն տարում ընդունվել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության պետպատվերի շրջանակներում նախատեսված առկա ուսուցմամբ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրա:

2020 թվականի դեկտեմբերի 17-ին պաշտպանել է գիտական ատենախոսություն' «Օրենքով պահպանվող գաղտնիքի պաշտպանության հիմնախնդիրները» թեմայով: Ատենախոսությունը հաստատվել է, և ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 2021 թվականի փետրվարի   4-ի թիվ ՅԱ-վ1 հրամանով Վարազդատ Հովիկի Սուքիասյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի (ԺԲ.00.04 թվանիշով) գիտական աստիճան:

Ներկայումս աշխատում է ՀՀ Վճռաբեկ դատարանում որպես քրեական պալատի դատավորի օգնական: Դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնում: Դասավանդվող առարկաներն են'

- ՀՀ քրեական դատավարություն (Уголовный процесс РА),

- Զոհի իրավունքները քրեական դատավարությունում (Права жертвы в уголовном процессе (HELP)):

Բացի այդ, 2020 թվականին հավաստագրվել է որպես իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման (HELP) եվրոպական ծրագրի դասընթացավար (Tutor):

Իր գիտական գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ իրավագիտության ոլորտում, որոնց մասին են վկայում գիտական գործունեության ընթացքում հայրենական, արտասահմանյան ամսագրերում տպագրված բազմաթիվ աշխատանքները' հոդվածներ, գիտական զեկույցներ: Մասնավորապես, 2015 թվականից մինչ օրս հեղինակել է թվով 18 գիտական հոդված, հանդես է եկել թվով 5 գիտական զեկույցներով, մասնակցել է մի շարք ներպետական և միջազգային գիտական կոնֆերանսների:

 Ակնկալվող արդյունքը.

«Վարազդատ Հովիկի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Վ. Սուքիասյանին մասնագիտական և գիտամանկավարժական գործունեությունը շարունակելու նպատակով՝ շարունակել աշխատել ՀՀ Վճռաբեկ դատարանում և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնում:   

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՎԱՐԱԶԴԱՏ  ՀՈՎԻԿԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Վարազդատ Հովիկի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    15.02.2021 - 03.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4854

Տպել