Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի «ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության նպատակն է տնտեսական քաղաքականության մշակումը, իրականացումը, համակարգումը և արդյունքների գնահատումը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոլորտներում։
Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է տնտեսական հետազոտություններ, ցուցանիշների հավաքագրում, վերլուծություններ ու գնահատումներ և դրանց արդյունքների հիման վրա մշակում է տնտեսական քաղաքականություն։ Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, մասնավորապես՝ առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների, սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ, ապահովում արտաքին տնտեսական համագործակցություն, մշակում և իրականացնում է գյուղատնտեսության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման աջակցության հիմնական մեխանիզմները, ուղղությունները և գործողությունները, ապահովում է տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանող գործիքակազմի կիրառումը և այլն։
Վերոշարադրված նպատակի և գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման նկատառումով անհրաժեշտություն է առաջանում տիրապետել դիսագրեգացված մակարդակի (այդ թվում՝ հարկային գաղտնիք պարունակող) վիճակագրական տվյալների:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրումը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության 2002թ․ հոկտեմբերի 3-ի N1584-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) դրույթներին համապատասխան։
Անհրաժեշտ վիճակագրական տվյալների (այդ թվում՝ հարկային գաղտնիք պարունակող) ոչ լիարժեք և ոչ պարբերական հասանելիությունը խիստ սահմանափակում է առավել խորքային հետազոտությունների, վերլուծությունների և մշտադիտարկումների իրականացումը։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Որոշմամբ ամրագրվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համատեղ հրամանի հաստատման պահանջը՝ սահմանելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման ձևաչափը։
- Կարգավորման առարկան
Կարգավորման առարկան է՝ ՀՀ պետական եկամուտների կողմից հավաքագրվող հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվության ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տրամադրման ձևաչափի սահմանումը։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կտնօրինի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվող հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը, ինչը թույլ կտա օպերատիվ կարգով վեր հանել տնտեսությունում առկա խնդիրները և մշակել դրանց վերացման կամ կանխարգելմանն ուղղված առավել հիմնավորված միջոցառումներ՝ բարձացնելով մշակվող տնտեսական քաղաքականությունների արդյունավետությունը։
-
Քննարկվել է
12.02.2021 - 04.03.2021
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4929
Տպել