Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն  որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն  որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է գազաբալոնային համակարգով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման անհրաժեշտությունից:

2.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Գազաբալոնային համակարգով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների, դրանց անսարքինության հետևանքով առաջացող հնարավոր պայթյունների և այլ դժբախտ դեպքերի ներկա վիճակն ուսումնասիրելու արդյունքում, անհրաժեշտություն է առաջանում երկարացնել գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի դիմապակու վրա տեղադրված բալոնների վկայագրերի (շահագործման) ժամկետը, հնարավորություն ընձեռելով շահագործող անձանց նախագծում նշված ժամկետում իրականացնելու վկայագիր ձեռք բերելու գործառույթը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում շահագործվում են մոտավոր 350.000 ավտոտրանսպորտներ՝ կահավորված գազաբալոններով, և գործում է ընդամենը 16 հավատարմագրված կազմակերպություններ, որոնք տրամադրում են անհրաժեշտ վկայագրերը, ուստի նման թվաքանակով ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնները հնարավոր է փորձարկել և վկայագիր տրամադրել միայն նախագծով առաջարկվող ժամկետում:

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի գազաբալոններով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

Սույն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա : 

ՏԵՂԵԿԱՆՔ

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի և այլ տարիների պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չի առաջացնում:

 

 

     

 

 

 

 

  • Քննարկվել է

    30.06.2017 - 16.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8645

Տպել