Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային միջոցների մասին» N 30 որոշման N 14 հավելվածով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին դրույթի 10-րդ կետի համաձայն՝ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր), որոնց վերամշակման արդյունքն են հանդիսանում ոսկերչական իրերը, վարպետների կողմից պատրաստված ոսկյա և արծաթյա իրերը, այլ իրերը և դրանց մասերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից և 9608 30 000 0-ից ծածկագրեր), նկատմամբ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառումը չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային միջոցների մասին Արձանագրության (2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 7-րդ Հավելված) X բաժնին համապատասխան՝ անդամ պետության կողմից միակողմանի կարգով ընդունվել է նշված ապրանքների մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով արտահանման քանակական սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ որոշում։ Այս դեպքում նշված ապրանքների նկատմամբ մաքսային տարածքից դուրս վերամշակում մաքսային ընթացակարգի կիրառումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմնին պետական վերահսկողության ակտ ներկայացնելու դեպքում։
Հաշվի առնելով, որ վերոնշյալ միջոցը կիրառվելու է սույն որոշման ընդունման պահից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության համար նախատեսվել է՝
1200 տոննա՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրերին դասվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների ոչսակագնային քվոտա,
2000 տոննա՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրք 7106-ից չմշակած տեսքով արծաթի ոչսակագնային քվոտա։
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման լիցենզավորման ընթացակարգը:
-
Քննարկվել է
10.02.2021 - 04.03.2021
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 5005
Տպել