ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի _______ __-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 19-րդ հոդվածում՝
- 4-րդ մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը.
- 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետը և 3-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաև Օրենսգրքի 79-րդ հոդվածով» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 79-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից հանել «Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև» բառերը»։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի դրույթները գործում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը՝ Օրենսգրքի 79-րդ հոդվածով ծագած հարաբերությունների ավարտը։
-
Քննարկվել է
08.02.2021 - 24.02.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4977
Տպել