Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգ։

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ  ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ԿԱՐԳԻ  

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1.  Անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի» կարգի նախագծի ընդունումը բխում է նախանական զինվորական պատրաստություն առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական հմտությունների զարգացման և  ապահովման  անհրաժեշտությունից:

 

  1. Խնդիրները և կարգավորման նպատակը.

Նախագծի ընդունմամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից  ստացած տեսական գիտելիքների հիման վրա գործնական և կիրառական հմտությունների զարգացման գործընթացները:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և դաստիարակության ամբողջական գործընթացի կազմակերպումը և իրականացումը: 

     4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և ՀՀ մարզպետարաններ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ  ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի» կարգի նախագծի  ընդունման կապակցությամբ պետական մարմնի բյուջեում նախատեսվում Է եկամուտների և ծախսերի ավելացում:

 

  • Քննարկվել է

    05.02.2021 - 25.02.2021

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15224

Տպել

Առաջարկներ`

Սևադա Աղաջանյան

25.02.2021

Երկօրյա հավաքները՝ յուրաքանչյուր դասարանի համար 2 օր հաշվարկով /եթե դասարանում աշակերտների թիվը 15 է ու ավել/, իսկ դասարաններում, որտեղ աշակերտների թիվը քիչ է՝ հավաքները պլանավորել ու անցկացնել համատեղ՝ ապահովելով ուսուցման առավելագույն արդյունավետություն:

Սևադա Աղաջանյան

25.02.2021

<<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկայից ստացած գիտելիքների ամրապնդման և կարողությունների ու հմտությունների զարգացման համար ԱՌԱՋՐԿՈՒՄ ԵՄ 12 օրյա ռազմամարզական ճամբարային հավաքի փոխարեն ամեն ուսումնական տարվա ավարտից հետո՝ երկշաբաթյա ժամկետում /8-րդ, 9-րդ, 10-րդ,11-րդ դասասարանցիների հետ/ դպրոցներում կազմակերպել երկօրյա հավաքներ՝ պլանավորելով ու անցկացնելով միայն գործնական պարապմունքներ / ուսումնական տարվա ընթացքում ուսուցանված գործնական պարապմունքների թեմաների շրջանակում/: Առաջին օրը պլանավորել դպրոցում, երկրորդ օրը՝ բաց տեղանքում: ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ նաև դպրոցներին հրաձգային վարժության համար հատկացված օդամղիչ հրացանները փոխարինել ՏՕԶ-8 տիպի փոքր տրամաչափի սպորտային հրացաններով:

Դավիթ Սահակյան

24.02.2021

Ըստ կետ 19-ի ստացվում է, որ 100 աշակերտի հետ աշխատելու է 6 մեծահասակ: Ստացվում է 16-17 աշակերտին մեկ մեծահասակ: Ամփոփաթերթի եզրակացություններում հիմնավորվում է, որ հանրակրթական ծրագրով 25 աշակերտի հետ աշխատում է 1 ուսուցիչ և նույն տրամաբանությունը կիրառվում է ճամբարի վրա: Առաջարկում եմ կիրառել ոչ թե դպրոցի տրամաբանությունը, այլ ճամբարների կազմակերպման նորմատիվ հաշվարկը` որտեղ 5-6 երեխաներին հաշվարկվում է մեկ մեծահասակ: Դա պայմանավորված է նրանով, որ դասարանում ուսուցիչը աշխատում է 45 րոպե, իսկ ճամբարում երեխաները գտնվում են 24 ժամ` դրանից բխող բոլոր կարգապահական, անվտանգային, կազմակերպչական և այլ առանձնահատկություններով:

Տեսնել ավելին