Հիշել նախագիծը

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐ¬ՁՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ¬ՎԱՐՈՒ¬ԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1082-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ¬ԹՅԱՆ ԿԱՌԱ¬ՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1212-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1082-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1212-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ախտաբանաանատոմիական դիահեր­ձումների անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառա­վարու­թյան 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1082-Ն և  Հայաստանի Հանրապետու­թյան կառա­վարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի N 1212-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի կատարմամբ և բխում է ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի  թիվ 859-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 21-րդ կետից:

Ներկայում Կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1082-Ն որոշմամբ հաստատված է ախտաբանաանատոմիական հերձումների՝ ներառյալ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը, իսկ 2012 թվականի սեպտեմբերի 27-ի N 1212-Ն որոշմամբ հաստատված է ախտաբանաանատոմիական փորձաքննությունների անցկացման կարգը, սակայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտ է վերոնշյալ որոշումներն ուժը կորցրած ճանաչել և հաստատել ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման նոր կարգ, քանի որ «ախտաբանաանատոմիական փորձաքննություն» հասկացությունը Օրենքով նախատեսված չէ, ինչպես նաև Օրենքում ներառված են մի շարք դրույթներ, որոնք կրկնվում են վերոնշյալ Կառավարության որոշումներում:

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Ներկայացվող նախագծով նախատեսվում է հաստատել ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման նոր կարգ, մասնավորապես` սահմանելով  ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման պայմանները, ժամկետները, հերձումից հրաժարվելու դեպքերը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության աշխատակիցների կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` ախտաբանաանատոմիական բժշկական օգնության և սպասարկման գործունեության տեսակի շրջանակներում կատարվող ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու համար` հիվանդությունների հետմահու ախտորոշման և մահվան պատճառը որոշելու նպատակով:

  • Քննարկվել է

    27.01.2021 - 12.02.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6530

Տպել