«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում լրացնել «6.10» ծածկագրով նոր տող՝ հետևյալ բովանդակությամբ.
«
6.10 |
Համավարակների և համաճարակների ժամանակ վարակի օջախներում կանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև համավարակով կամ համաճարակով պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման համար |
3,0 |
Համավարակների և համաճարակների ժամանակ վարակի օջախներում կանխարգելիչ և ինժեներա-տեխնիկական աշխատանքների իրականացում, բուժկանխարգելիչ ստորաբաժանումների ծավալում, ինչպես նաև համավարակով կամ համաճարակով պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման իրականացում: Մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերի (առանձին բաժինների և ծառայության պետերի), զորամիավորման (միավորման, զորամասի) հրամանատարի հրամանով: Ելակետային ցուցանիշ է համարվում համավարակների և համաճարակների ժամանակ վարակի օջախներում առնվազն 7 օր կանխարգելիչ կամ ինժեներա-տեխնիկական աշխատանքների իրականացումը կամ բուժկանխարգելիչ ստորաբաժանումների ծավալումը կամ համավարակով (համաճարակով) պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման իրականացումը: Հաշվարկը կատարվում է փաստացի օրերի համար:
|
»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
-
Քննարկվել է
21.01.2021 - 05.02.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 7683
Տպել