Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի հիմ­­նական նպատակը ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման ժամկետի կրճատման արդյունքում հարկ վճարողների շրջանառու միջոցների ապահովումն է և ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործումը։
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները վերադարձվում և միասնական հաշիվ մուտքագրվում են`

1) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով` տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ առկա գումարների մասով,

2) յուրաքանչյուր ամսվա արդյունքներով՝ ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների մասով:

ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը հարկային մարմնի կողմից իրա-կանացվում է՝

1) ստուգման (ուսումնասիրության) հիման վրա, եթե ԱԱՀ-ի վերադարձման ենթակա գումարը գերազանցում է 40 միլիոն դրամը,

2) առանց ուսումնասիրության՝ պարզեցված կարգով, եթե ԱԱՀ-ի վերադարձման ենթակա գումարը չի գերազանցում 40 միլիոն դրամը:

Միաժամանակ, ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար սահմանված է սահմանափակում, որի համաձայն վերադարձվող գումարի չափը չի կարող գերազանցել ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազայի (արտահանման ծավալների) 20 տոկոսը:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

1) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով,

2) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառել մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի և ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար),

3) առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանել ամսական 40 մլն դրամ,

4) ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցման գումարները վերադարձնել հարկ վճարողներին` անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից:

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է առկա իրավիճակում հարկ վճարողների համար շրջանառու միջոցների ապահովում և ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործում։

  • Քննարկվել է

    19.01.2021 - 03.02.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5826

Տպել