Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ և ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի» N 1305-Լ որոշման հավելվածում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարկերի նպատակային օգտագործմամբ, ինչպես նաև շահառուների կողմից կենդանիների ձեռք բերման և/կամ ներկրման  և դրանց վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման ժամկետների հստակեցմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

         Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբեր ամսից, որի  շրջանակներում  տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռք բերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությունը տրամադրվում է վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով։ Վարկերը տրամադրվում են 4 տարի մարման ժամկետով, առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով, որից սուբսիդավորվում է  առավելագույնը 10 տոկո­սային կետն այնպես, որ վարկերը շահառուին տրամադրվեն 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների (ՀՀ կառավարության 18․12․2014թ․ N 1444-Ն որոշում) տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0% տոկոսա­դրույքով։ Ծրագրի շրջանակում ձեռք բերվող 1 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների հաշվարկային առավելագույն արժեք է ընդունվել 450 հազար ՀՀ դրամը, մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 900 մլն ՀՀ դրամը (առավելագույնը 2000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի, այդ թվում՝ 100 գլխից ոչ ավել տոհմային արու մատղաշ (ոչխարի և այծի)։ Տոհմային մանր եղջերավոր կենդանիների՝ ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային, բրդային) դրանց սեռահասակային խմբերի՝ մինչև 18 ամսական հղի ոչխարներ և այծեր, 4-16 ամսական էգ և 6-16 ամսական արու մատղաշ (ներկրման դեպքում արտահանվող երկրում կարանտինի կանգնեցնելու, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման դրությամբ)՝ 20։1 հարաբերությամբ (20 էգի հաշվով 1 արու)։

2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Ծրագրով 3 շահառուի կողմից ձեռք է բերվել 851 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի, ընդ որում 466-ը գլուխը ՀՀ Գեղարքունիքի մարզում, 300-ը՝ ՀՀ Տավուշի և 85-ը՝ ՀՀ Կոտայքի մարզերում։ Ծրագրի մեկնարկից փաստացի սուբսիդավորված գումարը կազմում է 18.2 մլն ՀՀ դրամ։

Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում զգալի ավելացել  է տոհմային մանր եղջերավոր կենդանիների տեսակարար կշիռը, ինչպես նաև արտադրատնտեսական բարձր ներուժով օժտված կենդանիների ցեղային բազմազանությունը (ներկրվել են ռոմանովյան, դորպեր, օստֆրիսլանդական  ցեղերի տոհմային մանր եղջերավոր կենդանիներ)։

 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է վարկը հաստատվելուց հետո սահմանել տոհմային կենդանիների ձեռք բերման և դրանց վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման հստակ ժամկետ, որը կապահովի վարկի նպատակային օգտագործումը, ինչը խախտելու դեպքում կդադարեցվի տրամադրված վարկի սուբսիդավորումը։

 

      4.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

            Նախագծի ընդունման արդյունքում հանրապետությունում կստեղծվեն ոչխարաբուծության և այծաբուծու­թյան ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ, կձևավորվեն բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի բարձր մթերատու հոտեր, կկատարելագործվեն բուծվող ցեղերը, կավելացվի արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակը, ինչպես նաև կավելանա ոչխարաբու­ծական և այծաբուծական արտադ­րանքի արտադրության և արտահանման ծավալները։

  1. 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

         Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի նպատակային օգտագործում և ժամկետների հստակեցում, որի արդյունքում  Նախարարության կողմից  կատարվող ծախսերի պլանավորումը և կանխատեսումը կլինի առավել ճշգրիտ։

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ և ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1305-Լ որոշման հավելվածում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ և ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

    «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1305-Լ որոշման հավելվածում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    12.01.2021 - 27.01.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6383

Տպել