Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի
N 703-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
1. |
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արարատյան դաշտավայրում գործող ձկնաբուծական տնտեսությունների կողմից հանրապետությունում կորոնավիրուսային համավարակով և ռազմական դրության հետևանքով ձկան իրացման (սպառման նվազում) ծավալների նվազմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի սույն թվականի դեկտեմբերի 7-ի № 02/12.4/51595-2020 հանձնարարականի կատարմամբ։ |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Ըստ ՀՀ մարզպետարաններից ստացված օպերատիվ տեղեկատվության՝ 2019թ. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է շուրջ 160 ձկնաբուծական տնտեսություններ: Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ արտադրվել է շուրջ 13 հազ տոննա ձուկ, իսկ նոյեմբերի դրությաբ հանրապետությունից արտահանվել է շուրջ 8 հազ տոննա ձուկ, սակայն կորոնավիրուսային համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված հանրային սննդի օբյեկտների բնականոն աշխատանքի խաթարումը հանգեցրել է տեղի շուկայում ձկան իրացման ծավալների նվազմանը։ |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որում ներառվել է նաև ձկնաբուծության ոլորտը։ Միաժամանակ, ձկնաբուծության ոլորտն առավել արդյունավետ դարձնելու նպատակով 2020 թվականին փոփոխություն է իրականացվել վերոգրյալ ծրագրում՝ արդյունագործական ձկանբուծության համար նախատեսված ջրում թթվածնի քանակն ավելացնելու համար ձեռք բերվող սարք սարքավորումների դեպքում 20% կանխավճարի 50%-ը (արժեքի 10 %) պետության կողմից փոխհատուցելու պայմանով։ Նախարարության կողմից մշակվել և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել «Ձկան և ձկնամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը» ՀՀ կառավարության որոշման հավելվածը։ Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1148-Ն որոշումը։ ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1148-Ն որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով մշակվել և հաստատվել է ՀՀ էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարների համատեղ հրամանը՝ Արարատյան հարթավայրում գործող ձկնաբուծական տնտեսություններում մոնիթորինգի իրականացման ուղեցույցի վերաբերյալ։ Հաստատման փուլում է գտնվում Եվրասիական տնտեսական միության հետ համատեղ մշակված Ակվակուլտուրայի հայեցակարգը։ |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված ձկան իրացման (սպառման նվազում) ծավալների նվազման պայմաններում Արարատյան դաշտավայրում գործող իշխանազգի և թառափազգի ձկնատեսակների բուծմամբ զբաղվող ձկնաբուծական տնտեսությունների գործունեության խթանում։ |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքները |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ձկնաբուծության ոլորտի կայունության ապահովմանը։ |
7. |
Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք (e-draft.am) |
9. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները |
|
Միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններին համապատասխանեցնելու անհրաժեշտություն չկա: |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի
N 703-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի
N 703-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի
N 703-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացմու կամ նվազեցմում չի առաջացնում։
-
Քննարկվել է
12.01.2021 - 27.01.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6442
Տպել