Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ

                                                                                                                                                                                                                   

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

__ _______-ի 2020 թվականի N ___Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ի N 1346-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 1346-Լ որոշման  հավելված N 2-ում կատարել հետևյալ փոփո­խու­թյունները`
  • 3-րդ կետի «Իրականացման ժամանակահատվածը» սյունակի «2020թ. 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2021թ. 1-ին եռամսյակ» բառերով.
  • 4-րդ կետի «Իրականացման ժամանակահատվածը» սյունակի «2020թ. 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2021թ. 2-րդ եռամսյակ» բառերով․
  • 5-րդ կետի «Իրականացման ժամանակահատվածը» սյունակի «2020-2024թ.թ. 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2021-2025թ.թ․ 4-րդ եռամսյակ» բառերով․
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
  • Քննարկվել է

    29.12.2020 - 13.01.2021

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5743

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ