Նախագիծը չի ընդունվել
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի հուլիսի 16-ին ընդունվել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի 25-րդ հոդվածի 23-րդ կետի համաձայն ՀՀ կառավարությունը սահմանում է հանրային հեռարձակողի խորհրդի անդամի մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը: Վերոգրյալով պայմանավորված մշակվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը:
2.Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով սահմանվում են հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման ընթացակարգը:
3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվի հանրային հեռարձակողի խորհրդի անդամի մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
-
Քննարկվել է
29.12.2020 - 18.01.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 6246
Տպել