Նախագիծը չի ընդունվել
««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-297-Ն, ) 11-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, 20-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի պահանջներով, ըստ որի նախադպրոցական ցանկացած տեսակի կրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
ՀՀ-ում առկա են կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ (մոտավոր հաշվարկով շուրջ 300), որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում այլընտրանքային, լրացուցիչ) և նախադպրոցական ծառայություններ: Կենտրոնները գործելով վերահսկողությունից դուրս` զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով, հոգածությամբ ու հսկողությամբ` չեն ապահովում երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն և այլն): Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշերի, չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որը երեխաներին նախապատրաստում է դպրոցին: Չեն ապահովվում նաև <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջները` ըստ որի նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են երեխայի ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը և այլն:
Նախարարությունը ստանում է բազմաթիվ ահազանգներ զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ (գործում են բնակելի շենքերում, չունեն մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ, նյութատեխնիկական հագեցվածության բավարար պայմաններ և այլն) և նախարարությունը չունի որևէ լծակ օրենսդրության շրջանակներում հարցերին պատշաճ լուծում տալու համար:
3.Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ օրենքների ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալը, նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը, ինչը կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ունենալ նախադպրոցական կրթական ծրագրերով և ծառայություններով գործունեության լիցենզիաների պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ, և դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշեր` նախադպրոցական կրթական ծրագիր և ծառայություն իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` ապահովելով կրթության որակի բարձրացումը, միասնական համակարգի ստեղծումը և արդյունավետ գործունեությունը:
Միաժամանակ կապահովվի պետական տուրքերի գանձումը պետական բյուջե շուրջ 6 000 000 դրամ գումարի չափով: Հաշվի առնելով, որ նախադպրոցական կրթական ծրագրի և նախադպրոցական ծառայության իրականացման համար նախատեսվում է տրամադրել մեկ լիցենզիա (հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գերակշիռ մասը և կրթական ծրագիր են իրականացնում և ծառայություն են մատուցում) պետական տուրքի չափը նախատեսվում է 20 000 դրամ գումարի չափով:
-
Քննարկվել է
29.12.2020 - 28.01.2021
-
Տեսակ
Պաշտոնական պարզաբանում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 6028
Տպել