Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N650-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագծի ընդուն­ման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի ընթացքում արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանփակումների և հետագայում պատերազմական դրության արդյունքում 2020 թվականին նախատեսված վիճակախաղերի հերթական խաղարկությունները հետաձգվել են, մինչդեռ կառավարության 30.04.2020թ. N650-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետին համապատասխան՝ 2020 թվականի հունիսի 1-ից հետո վիճակախաղերի իրացվող տոմսերի վրա հսկիչ նշանների առկայությունը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 2020 թվականի հունիսի 1-ը թողարկված և իրացման ենթակա վիճակախաղերի տոմսերի, որոնց խաղարկությունները կայանալու են 2020 թվականին:

  • Քննարկվել է

    29.12.2020 - 13.01.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5064

Տպել