«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.
«7. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմում մրցույթը կազմակերպում և անցկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ։»։
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 22-րդ մասում «իսկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Մարդու իրավունքների պաշտպանը» բառերը փոխարինել «իսկ Մարդու իրավունքների պաշտպանի և Կոռուպցիայի կանխարգեման հանձնաժողովի աշխատակազմերում՝ Մարդու իրավունքների պաշտպանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենքով» բառից հետո լրացնել «, եթե սույն օրենքով առանձնահատկություններ նախատեսված չեն։»։
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանձնաժողովի նախագահը`
1) համակարգում է Հանձնաժողովի գործունեությունը և կազմակերպում նրա բնականոն աշխատանքը.
2) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը, ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները.
3) հաստատում և փոփոխում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ այլ պաշտոնատար անձանց պաշտոնների անձնագրերը.
4) նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
5) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիման վրա սահմանում է Հանձնաժողովի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կարգը.
6) քաղաքացիական ծառայողներին և Հանձնաժողովի այլ պաշտոն զբաղեցնող անձանց իր որոշմամբ գործուղում կամ տրամադրում է արձակուրդ.
7) ընդունում է հրամաններ, Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, տալիս լիազորագրեր և կնքում պայմանագրեր.
8) ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
25.12.2020 - 11.01.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5991
Տպել