Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 966-Ն և թիվ 970-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________ 2020թ.     N _______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 966-Ն ԵՎ ԹԻՎ 970-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Պետական սեփականու­թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանց­ված նույն անձի կողմից նույն տրանսպոր­տային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսա­կան և տարեկան առա­վելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավել­վածի միջո­ցով արձանա­գրվող իրավա­խախտման տեսակ­ները սահմանելու մասին» թիվ 966-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։»:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Պետական սեփականու­թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնի­կական բնութագիրը (նկա­րագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» թիվ 970-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։»:

  1. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                           

               ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                                                                                 «____»   ____________ 2020թ.

                                                                                                                        ք.Երևան

  • Քննարկվել է

    18.12.2020 - 02.01.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6191

Տպել